Փաշինյանը հանդիպել է Բելգիայի հայազգի գործարարների հետ

13.07.2018 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Բելգիա
Վարչապետը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայում աշխատանքային ճաշ է ունեցել տեղի հայազգի գործարարների հետ, որոնք գործունեություն են ծավալում ադամանդագործության եւ այլ ոլորտներում:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայ-բելգիական առեւտրային պալատի նախագահը:

Վարչապետը ներկայացրել է տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարին, եւ ընդհանուր առմամբ, բիզնես միջավայրի բարելավմանը միտված քայլերին, որոնք գործադիրը նախատեսում է կյանքի կոչել առաջիկայում, ինչպես նաեւ ԵԱՏՄ հնարավորություններին:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է հայ-բելգիական բիզնես կապերի շարունակական զարգացումը:  

Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճով, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմամբ եւ պատրաստ է քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն Հայաստանում բելգիական կապիտալի ներկայացվածության ընդլայնմանը:
Դիտում՝ 2245

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW