ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր ասել է, որ հարկային վարչարարության տեսանկյունից հիմնական շեշտը դրվելու է խոշոր հարկատուների վրա:Այս մասին Դավիթ Անանյանը նշել է ասուլիսի ժամանակ՝ ամփոփելով 2018թ. առաջին կիսամյակի արդյունքները: 18.05.2018 | 12:44 Վարչապետը ՊԵԿ-ի առջեւ խնդիր է դրել չխանգարել տնտեսվարողներին «Հարկային վարչարարությունն ուղղելու ենք խոշոր հարկ վճարողներին, իսկ փոքր եւ միջին բիզնեսի մոտ իրականացնելու ենք առավելապես կանխարգելիչ միջոցառումներ: Ավելի ճիշտ է խոշորների մոտ արդյունավետ վարչարարություն իրականացնել եւ ունենալ մեծ արդյունքներ, քան տասնապատիկ անգամ ավելի մեծ ջանք գործադրել փոքր եւ միջին կազմակերպություններին ուղղված վարչարարությանը»,- նշել է Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ այս քայլով ՊԵԿ-ը նաեւ ՓՄՁ-ներին զերծ կպահի ավելորդ հարկային վարչարարության ներգործությունից:Դավիթ Անանյանը տեղեկացրել է, որ 2018թ. առաջին 6 ամիսներին պետբյուջե փաստացի հավաքագրված հարկային եւ մաքսային եկամուտների ընդհանուր ծավալը կազմել է 649,7 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի ցուցանիշը 88,2 մլրդ դրամով կամ 15,6%-ով: 10.07.2018 | 11:56 Պետբյուջե կվերադարձվի ավելի քան 20 մլրդ դրամ չվճարված հարկ Հաշվետու ամիսներին ՊԵԿ-ը տնտեսվարողներին է վերադարձրել (ԱԱՀ, հիփոթեքային վարկերի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկ եւ այլն) 50,7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 29 մլրդ դրամի փոխարեն: Գերակատարվել են նաեւ պլանավորված ցուցանիշները: Պետբյուջեի հարկային եկամուտների ծրագրված ցուցանիշը 2018թ. առաջին կիսամյակի համար սահմանվել էր 619,7 մլրդ դրամ, մինչդեռ շուրջ 30,1 մլրդ դրամով ավելի գումար է հավաքագրվել: Բացի այդ, տնտեսվարողներին վերադարձված փաստացի գումարները 10,9 մլրդ դրամով գերազանցել է ծրագրված ցուցանիշը:Դավիթ Անանյանը նշել է, որ առաջին կիսամյակում համալիր ստուգումների թիվը կազմել է 477, որը նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի ցուցանիշից պակաս է 21%-ով: 11.07.2018 | 17:54 ՊԵԿ. Որոշ գազալցակայաններ խուսափել են 750 մլն դրամ հարկ վճարելուց «Փոխարենը թիրախային դիտարկում-ստուգումների թիվն է գրեթե կրկնապատկել՝ կազմելով 4800: Սա վկայում է այն պարզ իրողության մասին, որ հարկային վարչարարությունն ավելի հասցեական է դառնում եւ թիրախային»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը: Tweet Դիտում՝ 2453