ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն խուզարկություն է անցկացրել «Գազպրոմ Արմենիա»-ին պատկանող «Ավտոգազ» ՍՊԸ-ում, ինչպես նաեւ «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» եւ «Նախշին» ՍՊԸ-ներում եւ հայտնաբերել հարկային պարտավորություններից խուսափման դեպքեր:Ինչպես հայտնել են ՊԵԿ մամուլի ծառայությունում, նշված ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թթ. ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետեւանքով խուսափել են համապատասխանաբար 58,7 մլն դրամ, 14,9 մլն դրամ, 168,4 մլն դրամ, 79,4 մլն դրամ, 53 մլն դրամ, 25,7 մլն դրամ եւ 349,5 մլն դրամ հարկ վճարելուց:Վերոգրյալի հիման վրա հարուցվել են քրեական գործեր:«2018թ. հուլիսի 10-ին ՊԵԿ քննչական, հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները համատեղ խուզարկություններ են իրականացրել նշված ընկերություններին պատկանող գազալցակայաններում, որտեղից հայտնաբերել են քրեական գործերով պարզաբանման ենթակա մի շարք հանգամանքներին վերաբերող հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, տեսաձայնագրող սարքեր եւ այլն»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 4492