Պետբյուջե կվերադարձվի ավելի քան 20 մլրդ դրամ չվճարված հարկ
10.07.2018 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Սա շատ կարեւոր ցուցանիշ է, եւ մենք այս ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակենք»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ գումարը դե ֆակտո վերականգված է եւ որոշակի ընթացակարգերից հետո կմուտքագրվի պետական բյուջե։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն էլ հավելել է, որ «20 մլրդ 622 մլն գումարը 73 տնտեսվարողների վարքագծի արդյունքն է»։
«Երբ ասում ենք ունենք վերականգնում, դա դեռ չի նշանակում պետական բյուջեի անմիջական մուտք։ Գումարը նախ վերականգնվում է տվյալ ընկերության հաշվարկային հաշիվ եւ պետական բյուջե է մուտքագրվում ակտի առկայության պայմաններում։ Գումարից 800 մլն դրամը փաստացի մուտքագրվել է բյուջե, մոտ 12,7 մլրդ-ն առաջադրվել է գանձման, իսկ 7 մլրդ-ը նախնական հաշվարկներ են, որոնք ենթակա են փոփոխման եւ մեծանալու միտում ունեն»,- պարզաբանել է Դավիթ Անանյանը:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: