Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն ավելացել են
19.06.2018 | 09:22 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure





Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հունիսի 18-ին կայացած խորհրդակցությանը ոլորտի պատասխանատուները զեկուցել են, որ 2018թ. ընթացքում արդեն իսկ արտահանվել է 14 հազ. 652 տոննա ծիրան եւ 2 237 տոննա կեռաս:
Ընդլայնվել են նաեւ արտահանման շուկաները: Մասնավորապես, արտահանումներ են կազմակերպվում ոչ միայն Ռուսաստան, այլեւ Բելառուս, Ղազախստան, Վրաստան, ԱՄԷ, ԱՄՆ եւ այլ պետություններ:
Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել հնարավոր բոլոր խնդիրները, ուղիղ կապ պահպանել արտերկրի գործընկերների հետ՝ նաեւ տարբեր խնդիրներ կանխարգելելու նպատակով:
«Ռուսաստան այցի ընթացքում արտահանման թեման քննարկվել է եւ այնտեղ նույնիսկ սպասում կա, որ մեր արտահանման ծավալները կավելանան: Ռուսաստանի մեր գործընկերները շուկան հագեցնելու հետ կապված խնդիր ունեն եւ հույս ունեն, որ մենք իրենց այդ հարցում աջակցություն կցուցաբերենք»,- ասել է վարչապետը՝ կարեւորելով արտահանվող ապրանքների սանիտարական կանոններին համապատասխանության ապահովումը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ կաթի մթերման հետ կապված խնդիրները: Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է այն հնարավոր պատճառները, որոնք ազդեցություն ունեն կաթի գնագոյացման վրա:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է հետեւողական քայլեր իրականացնել՝ կաթնամթերքից արտադրվող բոլոր արտադրատեսակների ստանդարտները պահպանելու եւ քաղաքացիների իրազեկման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
Վարչապետը հանձնարարել է ձեւավորել աշխատանքային խումբ, որը մանրամասն կքննարկի ոլորտում առկա խնդիրները եւ կներկայացնի դրանց լուծման առաջարկությունները:
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: