Պուտին. Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ առեւտրային գործընկերն է
14.06.2018 | 09:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Սա նաեւ ցույց է տալիս, որ այն հայտարարությունները, որոնք մենք արել ենք մեկ ամիս առաջ, ոչ միայն հիմնավորված են, այլ նաեւ հստակ իրականացվում են: Իհարկե, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հատուկ հարաբերություններ են, եւ ես վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն լինել յուրահատուկ, ես հույս ունեմ, որ այդ հարաբերություններն ավելի յուրահատուկ կդառնան»,- ասել է Հայաստանի վարչապետը Կրեմլում ՌԴ նախագահի հետ հանդիպմանը:
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ թե՛ Հայաստանում եւ թե՛ Ռուսաստանում բոլորը գոհ են Հայաստան-Ռուսաստան կապերի զարգացումներով:
«Ինձ համար շատ կարեւոր է, որ մենք ունենք եւ վստահ եմ, որ ապագայում էլ կունենանք հաճախ հանդիպելու եւ մեր հարաբերությունների օրակարգի ամբողջ շրջանակը քննարկելու հնարավորություն: Իհարկե, մենք հույս ունենք դրական եւ կառուցողական երկխոսության եւ համոզվել ենք, որ մեր երկխոսությունը հենց այդպիսին է»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:
Վլադիմիր Պուտինն էլ ասել է, որ հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթը՝ «ՀՀ վարչապետի հետ հանդիպումները պահանջված են»:
«Ռուսաստանը վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի առեւտրաշրջանառության մեջ, թիվ մեկ գործընկերն է: Նախորդ տարվա ընթացքում մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, իսկ այս տարի նույնպես վստահորեն աճում է, մեծ հաշվով դա տեղի է ունենում ռուսական շուկա գյուղատնտեսական մթերքների մատակարարման հաշվին: Իհարկե, դրան նպաստում է նաեւ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, եւ դա ակնհայտ փաստ է: Հույս ունենք, որ մենք կշարունակենք առաջ շարժվել այդ ուղղությամբ»,- նշել է Վլադիմիր Պուտինը:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: