Փաշինյան. Մրգի եւ բանջարեղենի արտահանումը ՌԴ պետք է լիարժեք լինի
15.06.2018 | 11:46 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

«Ըստ էության, Ռուսաստանի շուկան դրա կարիքն ունի, եւ այնտեղ հույս ունեն, որ մենք լիարժեք մատակարարումներ կկարողանանք իրականացնել»,- ասել է վարչապետը՝ ամփոփելով Ռուսաստան կատարած իր աշխատանքային այցը։
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ որոշ կառույցներում, մասնավորապես՝ Սննդի անվտանգության պետական ծառայությունում ընթացող կառուցվածքային փոփոխությունները բացասական ազդեցություն չեն ունենա այս գործընթացի վրա։
Միեւնույն ժամանակ, վարչապետը նշել է, որ «հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են լավ տեմպերով, եւ այստեղ խնդիրներ չկան»։
«Անհրաժեշտ է աշխատել, որպեսզի այն տնտեսական պոտենցիալը, որ մենք ունենք, լիարժեք իրականացվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վերջին լուրեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
14.04.2025 | 11:51 Նորություններ
14.04.2025 | 11:26 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: