“ԱրմենՏելի” շարժական ինտերնետը հասանելի է նաեւ կանխավճարային համակարգի բաժանորդներին

23.07.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 23 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱրմենՏել” բջջային օպերատորն այսօր հայտարարել է, որ այսուհետ GPRS-փաթեթի (շարժական ինտերնետի) ծառայություններից կարող են օգտվել նաեւ ընկերության կանխավճարային համակարգի բաժանորդները:

GPRS ծառայությունների ակտիվացման համար “ԱրմենՏելի” կանխավճարային համակարգի բաժանորդը պետք է իր բջջային հեռախոսից զանգահարի 0674 կարճ համարին եւ հետեւի ձայնային հրահանգներին:

GPRS տվայլների փոխանցման/ստացման 1MB արժեքը կազմում է 90 դրամ (ներառյալ ԱԱՀ), իսկ WAP տվայլների փոխանցման/ստացման 10KB` 30 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Ամսեկան բաժանորդային վճարը կազմում է 360 դրամ:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ պայմանագրային բաժանորդների համար “ԱրմենՏելը” GPRS-փաթեթը գործարկեց ս.թ. մայիսի կեսին:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7125

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW