ՀՀ առաջին հավաքորդական «Նոյյան Տապան» թղթադրամը փետրվարին Վարշավայում անցկացված High Security Printing EMEA (Europe, Middle East, Africa) կոնֆերանսի շրջանակում արժանացել է «Տարվա լավագույն տարածաշրջանային թղթադրամը» (The Best Regional Banknote of the Year) մրցանակին:ՀՀ Կենտրոնական բանկում հիշեցրել են, որ թղթադրամը շրջանառության մեջ էր դրվել 2017թ. նոյեմբերի 22-ին՝ ՀՀ ազգային դրամի 24-րդ տարեդարձի կապակցությամբ:Մրցանակը շնորհվել է կոնֆերանսի կազմակերպիչ Reconnaissance International կազմակերպության կողմից: Վերջինիս գործունեությունը ներառում է պաշտպանված տպագրության ոլորտը լուսաբանող 5 տեսակի ամսագրերի՝ ներառյալ Currency News ամսագրի հրատարակումը, միջազգային սեմինարների եւ կոնֆերանսների կազմակերպումը, հատուկ տեղեկատուների եւ հաշվետվությունների կազմումը, ինչպես նաեւ ռազմավարական խորհրդատվության տրամադրումը կառավարություններին եւ գործարարներին: 22.11.2017 | 15:37 Ներկայացվել են հավաքորդական 500-դրամանոցը եւ նոր թղթադրամների էսքիզները «Տարվա լավագույն տարածաշրջանային թղթադրամը» ամենամյա մրցույթին մասնակցելու համար ոլորտի կազմակերպություններն ընտրում եւ առաջարկում են տվյալ տարվա ընթացքում թողարկված թղթադրամներ, որոնցից կազմվում է մրցույթի մասնակից թղթադրամների վերջնական ցանկը: «Նոյյան տապան» 500 դրամ անվանական արժեքով ՀՀ հավաքորդական թղթադրամից բացի, մրցույթին մասնակցել են Իսրայելի նոր շեկել շարքի թղթադրամները, Վրաստանի ազգային բանկի 5 լարի անվանական արժեքով նոր թղթադրամը, Շվեյցարիայի 10 ֆրանկ անվանական արժեքով նոր թղթադրամը, Անգլիայի բանկի 10 ֆունտ անվանական արժեքով նոր պոլիմերային թղթադրամը, Ռուսաստանի 200 եւ 2000 ռուբլի անվանական արժեքով նոր թղթադրամները եւ այլն:«Տարվա լավագույն տարածաշրջանային թղթադրամը» մրցանակը շնորհվում է այն թղթադրամին կամ թղթադրամների շարքին, որոնցում համատեղված են գեղեցիկ դիզայնը, տեխնիկական հագեցվածությունն ու պաշտպանվածությունը: Թղթադրամների գնահատման հիմնական չափորոշիչներ են հանդիսանում գեղարվեստական մոտեցումը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը եւ բարձրաստիճան պաշտպանվածությունը՝ միաժամանակ մեծ կարեւորություն տալով թողարկող երկրի մշակութային ժառանգության ներկայացմանը, ինչպես նաեւ ընդհանուր դիզայնի ու դրանում օգտագործված խորհրդանշական տարրերի անմիջական կապվածությանը թողարկող երկրի հետ:Մրցույթի ժյուրին կազմված է եղել Reconnaissance International կազմակերպության տնօրենների խորհրդի անդամներից, կոնֆերանսի կազմակերպիչներից եւ ID & Secure Document News եւ Currency News պարբերականների հրատարակիչներից: Tweet Դիտում՝ 3125