ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է այսօրվանից շրջանառության մեջ դրվող 2017թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները, ինչպես նաեւ ՀՀ 2018թ. շրջանառության մեջ դրվող երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները:«Քանի որ թղթադրամի տպագրման բավական զարգացած նոր տեխնոլոգիաներ կան, որոշում կայացրինք ներդնել 3-րդ սերնդի թղթադրամները: Սակայն այդ կարեւոր որոշումից առաջ պետք էր տեսնել, թե ինչպիսի որակական հատկանիշներ կունենան կոմպոզիտային թղթադրամները: Սա լավագույն առիթն էր, որ մեր մասնագետները գործնականում տեսնեին, թե ինչպես կստացվի թղթադրամը»,- նշել է ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը: 11.07.2017 | 21:18 2018-ին շրջանառության մեջ կներդրվեն նոր սերնդի թղթադրամներ 500 դրամ անվանական արժեքով 2017թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամի չափերն են՝ 140x76 մմ: Այն տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային նյութի վրա, որը երկու կողմերից պոլիէստերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամն ունի Նոյյան տապանը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաեւ անվանական արժեքն արտահայտող հստակ ջրանիշ: Դիմերեսի հիմնական գույներն են՝ ոսկեգույնը, մոխրագույնը եւ շագանակագույնը, իսկ դարձերեսինը՝ երկնագույնը, ոսկեգույնը եւ բաց շագանակագույնը:ԿԲ արժույթի թողարկման բաժնի պետ Նունե Տերյանի խոսքով՝ ներկայացված թղթադրամը ներառում է այս պահին գործող լավագույն պաշտպանական հատկանիշները: Թղթադրամի դիմերեսի վերին մասում խոր տպագրության եղանակով տպագրված են «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ», իսկ դրանից ներքեւ մանրատառաշարով՝ «Հինգ հարյուր դրամ» բառերը եւ «500» թիվը:Թղթադրամի ձախ մասում Նոյյան տապանի մասունքով մասանց պահարանի պատկերն է, որի մեջտեղում փակցված է Նոյյան տապանի մասունքի 3D պատկերով փայլաթիթեղ (կինեգրամա), որն ունի շարժման եւ ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշներ։Մասանց պահարանի պատկերի ձախ կողմում ուղղահայաց տպագրված է «Մասանց պահարան Նոյյան տապանի մասունքով», իսկ դրանից ձախ՝ ուղղահայաց, կարմիր գույնով՝ թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ՆՏ» տառերից (թղթադրամի սերիան) եւ վեց թվերից (թղթադրամի համարը): Համարանիշի վերեւում հորիզոնական տպագրված է «500» թիվը, իսկ ներքեւում՝ «2017» (թողարկման տարեթիվը) եւ «Հինգ հարյուր դրամ» գրառումները։Մասանց պահարանի պատկերից աջ Էջմիածնի վանքի պատկերն է, հետին մասում երեւում է Արարատ լեռը, որից ներքեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի եւ ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Էջմիածնի վանքի պատկերի վերեւում թափանցիկ պատուհան է՝ Նոյյան տապանի հստակ պատկերով (երեւում է նաեւ դարձերեսից)։ Թղթադրամի անվանական արժեքը թվերով տպագրված է ներքեւի աջ մասում՝ խորը տպագրությամբ:Թղթադրամի աջ եզրին ուղղահայաց գրված է «Central Bank of The Republic of Armenia»: Արարատ լեռան մեջտեղի մասով անցնում է պատուհանաձեւ պաշտպանական ներգիծ, որն ունի ոսկեգույնից կանաչի գունափոխման հատկանիշ, «լողացող» 3D վառ օղակներ եւ իրար հաջորդող հատվածներ՝ Նոյյան տապանի պատկերը, «500» եւ «AMD»:Թղթադրամը վաճառքի համար հասանելի է լինելու ԿԲ «Դրամագետ» խանութ սրահում՝ նոյեմբերի 27-ից: Վաճառքի գինը լինելու է 1700 դրամ: Թղթադրամի տպաքանակը սահմանափակ է՝ 300 000 հատ: 22.11.2013 | 09:52 Վերադարձ 1993 թվական` դրամի ծնունդը Անդրադառնալով 3-րդ սերնդի թղթադրամների ներդրման ժամկետներին՝ ԿԲ-ում նշել են, որ, ամենայն հավանականությամբ, շարքը կներկայացվի 2018թ. նոյեմբերի 22-ին` ազգային արժույթի թողարկման 25-ամյակի առթիվ: Չի բացառվում, որ 2000-դրամանոցը ներկայացվի ավելի վաղ՝ կապված առկա պահանջարկի հետ: 1000 դրամ անվանական արժեքով նոր սերնդի թղթադրամի վրա պատկերված կլինի Պարույր Սեւակը, 2000-դրամանոցի վրա՝ Տիգրան Պետրոսյանը, 5000-դրամանոցի վրա՝ Վիլյամ Սարոյանը, 10 000-դրամանոցի վրա՝ Կոմիտասը, 20 000-դրամանոցի վրա՝ Հովհաննես Այվազովսկին, իսկ 50 000-դրամանոցի վրա՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Նոր թղթադրամների շրջանառությանը զուգահեռ՝ տեւական ժամանակ կշարունակեն շրջանառվել այս պահին շուկայում առկա երկրորդ սերնդի թղթադրամները: Tweet Դիտում՝ 8711