2018-ին շրջանառության մեջ կներդրվեն նոր սերնդի թղթադրամներ

11.07.2017 | 21:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #թղթադրամ #կոմպոզիտային
ՀՀ Կենտրոնական բանկն իր այսօրվա նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության 3-րդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների թեմաները եւ դրանց էսքիզների որոշման նպատակով առաջիկայում մրցույթ կհայտարարի:

Ինչպես հայտնել են ԿԲ-ում, 1000 դրամ անվանական արժեքով նոր սերնդի թղթադրամի վրա պատկերված կլինի Պարույր Սեւակը, 2000 դրամանոցի վրա՝ Տիգրան Պետրոսյանը, 5000 դրամանոցի վրա՝ Վիլյամ Սարոյանը, 10 000 դրամանոցի վրա՝ Կոմիտասը, 20 000 դրամանոցի վրա՝ Հովհաննես Այվազովսկին, իսկ 50 000 դրամանոցի վրա՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը:

ԿԲ-ն դրամաշրջանառության «առավել էֆեկտիվ իրականացման համար որոշել է ներդնել նոր՝ 2000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, իսկ 100 000 դրամ անվանական արժեքով նոր սերնդի թղթադրամներ  չեն թողարկվի՝ հաշվի առնելով Հայաստանում անկանխիկ վճարումների ծավալի մեծացումը»:

Թղթադրամների թեմաները նախապես քննարկվել են Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ, հաշվի են առնվել նաեւ ՀՀ ԿԲ այցելուների կենտրոն քաղաքացիների ներկայացրած առաջարկները:

Կոմպոզիտային դրամները շրջանառության մեջ կդրվեն արդեն 2018-ին, իսկ շրջանառվող երկրորդ սերնդի թղթադրամներն աստիճանաբար իրենց տեղը կզիջեն նոր թղթադրամներին՝ սահուն կերպով դուրս բերվելով շրջանառությունից:

«Նոր թղթադրամների ներդրումը չի ենթադրում շրջանառվող թղթադրամների արժեքի որեւէ փոփոխություն: Հայաստանի պաշտոնական վճարամիջոցը եղել եւ մնում է ՀՀ դրամը: Երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կգան միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները եւ 2-րդ սերնդի թղթադրամներն արդեն ունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն»,- ընդգծել են ԿԲ-ում:
Դիտում՝ 10871
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW