ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է Լիբանան պաշտոնական այցի արդյունքներին:«Լիբանանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ բարձրագույն ղեկավարության, ինչպես նաեւ գործարարների, բանկային համակարգի պատասխանատուների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել համաձայնություններ, պայմանավորվածություններ, այդ թվում՝ առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում»,- նշել է Կարեն Կարապետյանը։ 12.03.2018 | 16:51 Բեյրութում քննարկվել է հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծումը Արտաքին գործերի, տնտեսական զարգացման եւ ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել միջոցներ՝ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նախանշված ժամկետներում կատարման ուղղությամբ: 14.03.2018 | 09:15 Կարեն Կարապետյանը Լիբանանում հանդիպել է բանկիրների հետ 1-ամսյա ժամկետում նրանք կառավարության աշխատակազմ կներկայացնեն հայ-լիբանանյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, հերթական նիստի նախապատրաստման, ըստ ոլորտների օրակարգային հարցերի ձեւավորման, ինչպես նաեւ հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ առաջարկություններ։ 13.03.2018 | 12:28 Լիբանանցի գործարարները քննարկում են ՀՀ-ում ներդրումների հեռանկարը Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է հստակ ձեւակերպել եւ ձեւավորել այն գործարարների այցերի ժամկետները, որոնց հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Tweet Դիտում՝ 1466