Այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի երկօրյա պաշտոնական այցը Լիբանան:ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ Կարեն Կարապետյանը եւ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները:«Լիբանանյան ընկերությունները կարող են օգտագործել մեր հարթակն առավել լայն շուկաներ մուտք գործելու համար՝ հաշվի առնելով մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին, Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտին եւ ԵՄ հետ GSP+ առեւտրային ռեժիմը: Առհասարակ, այժմ լավ ժամանակ է Հայաստան գալու եւ մեր երկրում ներդրում կատարելու առումով»,- ասել է Կարեն Կարապետյանը: ՀՀ վարչապետն առաջարկել է դիտարկել նաեւ համատեղ ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունը՝ թեթեւ արդյունաբերության, ոսկերչության, դեղագործության եւ գյուղատնտեսության ոլորտներում։Սաադ Հարիրին էլ ընդգծել է, որ Լիբանանը նույնպես լավ վայր է ներդրումներ իրականացնելու համար, մասնավորապես՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության համատեքստում: Կարեն Կարապետյանն առաջարկել է նաեւ ուսումնասիրել հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծման գաղափարը, ինչպես նաեւ նշել, որ հայկական կողմը պատրաստ է կիսվելու արեւային էներգետիկայի ոլորտում իր փորձով: Tweet Դիտում՝ 2155