Կարեն Կարապետյանը Լիբանանում հանդիպել է բանկիրների հետ
14.03.2018 | 09:15 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ճաշին մասնակցել են նաեւ Լիբանանի խոշոր բանկերի գործադիր տնօրենները:
Կարեն Կարապետյանը լիբանանցի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության պատկերը եւ ներդրումային միջավայրը, նախորդ տարի արձանագրված ցուցանիշները, Հայաստանի միջոցով այլ շուկաներ մուտք գործելու հնարավորությունները:
Ճաշի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ բիզնես կապերի սերտացման, բանկային ոլորտում փոխգործակցության վերաբերյալ:
Նույն օրը Կարեն Կարապետյանը լիբանանցի մի խումբ գործարարների հետ քննարկել էր Հայաստանում ներդրումային ծրագրեր կատարելու հնարավորությունները:
Իսկ այցի առաջին օրը՝ մարտի 12-ին, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ հանդիպմանը Կարեն Կարապետյանն առաջարկել էր ուսումնասիրել հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծման գաղափարը:
Վերջին լուրեր
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: