Լիբանանցի գործարարները քննարկում են ՀՀ-ում ներդրումների հեռանկարը
13.03.2018 | 12:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն




The EuroMena Funds ընկերության պատվիրակության անդամները՝ ընկերության համահիմնադիր Ռոմեն Մաթյոի (Romen Mathieu) գլխավորությամբ, նշել են, որ ընկերությունը հետաքրքրված է ապահովագրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, սպասարկման եւ շինարարության ոլորտներում համագործակցությամբ:
Կարեն Կարապետյանը ողջունել է The EuroMena Funds-ի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու ցանկությունը եւ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել մանրամասն քննարկել հետագա քայլերը:
The EuroMena Fund-ը գործունեություն է ծավալում արագ զարգացող միջին բիզնեսի ընկերությունների ոլորտում: Հիմնադրամը ներդրումներ է կատարում բանկային եւ ապահովագրության, տեխնիկական սպասարկման եւ ծառայությունների, դեղագործության, առողջապահության, քիմիական եւ կոսմետիկ արտադրության, սննդամթերքի եւ խմիչքի արտադրության ոլորտներում: Այն հիմնականում ներդրումներ է կատարում Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի (MENA) եւ Միջերկրածովյան երկրներում:
Վարչապետը նաեւ հանդիպել է Future Group կոնցեռնի նախագահ Ֆուադ Մախզումիի (Fouad M. Makhzoumi) հետ, որի ընթացքում եւս քննարկվել են ներդրումային համագործակցության հնարավորությունները:
Վարչապետը հրավիրել է ընկերության ղեկավարին այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու հնարավորություններին եւ նշել, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել փոխշահավետ համագործակցության հնարավորությունները:
Future Group-ը հիմնադրվել է 1981-ին եւ վերջին տասնամյակների ընթացքում տարածաշրջանային կոնցեռնից վերածվել է գլոբալ կազմակերպության: Այն մասնաճյուղերի եւ դուստր ընկերությունների միջոցով գործունեություն է ծավալում արդյունաբերության տարբեր ճյուղերում՝ արտադրական եւ ինժեներական ծառայություններից սկսած մինչեւ անշարժ գույքի ոլորտ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: