Գինեգործները կոչ են արել հրաժարվել «կարաս» բառի պահպանությունից

06.02.2018 | 09:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայկական գինեգործական ընկերություններ #Տիեռաս դե Արմենիա
Հայկական գինեգործական ընկերությունները հանդես են եկել միասնական դիմումով՝ «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ին կոչ անելով հրաժարվել «կարաս» բառի նկատմամբ պահպանությունից:

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի ղեկավարությանն ուղղված նամակում, մասնավորապես, ասված է.

«Գինու արտադրության 6000-ամյա գործիք կարասը գրանցելով որպես ապրանքային նշան, տալով պահպանություն, սահմանափակելով մյուս ընկերություններին կարասում գինի արտադրելու դեպքում պիտակի վրա համապատասխան մակնանշումը, լուրջ հարվածի տակ կարող են դնել հայկական գինեգործության եւ երկրի միջազգային հեղինակությունը։ Բարձր գնահատելով «Տիեռաս դե Արմենիա» ընկերության դերը երկրի տնտեսության եւ գինեգործության զարգացման հարցում եւ հասկանալով, որ խնդիրն առաջացել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Մտավոր սեփականության գործակալության ոչ պրոֆեսիոնալ եւ անբարեխիղճ գործունեության արդյունքում, կոչ ենք անում «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ին հրաժարվել  «կարաս» բառի նկատմամբ  պահպանությունից հանուն տեղական արտադրողների համընդհանուր բարօրության եւ երկրի հեղինակության»:


«Ե՛վ «Տիեռաս դե Արմենինան»` որպես գինի արտադրող ոլորտի առաջատարներից մեկը, ե'ւ«Զորահ» ընկերությունը՝ որպես հայ գինեգործության ավանդական մեթոդներին վերածնունդ տված ընկերություններ, թանկ եւ կարեւոր են բոլորիս համար, ուստի կոչ ենք անում երկու ընկերությանն էլ շուտափույթ եւ խաղաղ ճանապարհով  հարցին լուծում տալ եւ չթողնել դատական վեճը դուրս գա ՀՀ սահմաններից դուրս, քանի որ այն բացասական ազդեցություն է ունենալու մեր երկրի ներքին եւ արտաքին իմիջի վրա:


Կողմերի համաձայնության չգալու եւ տվյալ խնդրին պատշաճ լուծում չգտնելու դեպքում, մենք, միավորվելով, ստիպված կլինենք գտնել խնդրի դատա-իրավական լուծում՝ համապատսխան ատյաններում հանդես գալով որպես կողմ»,- ասված է դիմումի մեջ:

Այն ստորագրել են հետեւյալ ընկերությունների ղեկավարները.

Ոսկեվազի գինու գործարան ՍՊԸ;
Վան Սեւան ՍՊԸ;
Ագրո մենեջմենթ ՍՊԸ;
Վայն Հաուս ՍՊԸ;
Գոլդեն Գրեյպ Արմաս ՍՊԸ;
Վան Արդի ՍՊԸ;
Գետնատուն ՍՊԸ;
Գեւորգյան գինու գործարան;
Մաթեւոսյան Վայն ՍՊԸ;
Մեծ Սյունիք ՍՊԸ;
Վայք Գրուպ ՓԲԸ;
Տրինիտի ՍՊԸ;
Արմենիա Վայն ՍՊԸ;
Օլդ Բրիջ ՍՊԸ:
Դիտում՝ 17493
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW