ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ֆիզիկական անձանց համար ավանդների գծով «Ձմեռային խնայողություններ» ակցիայի մեկնարկը: Բանկում նշել են, որ դեկտեմբերի 7-ից մինչեւ դեկտեմբերի 29-ը հաճախորդները կարող են ձեւակերպել «Շահավետ» ավանդը՝ բարձրացված տոկոսադրույքներով: «Բացի այդ, 365 օր ժամկետով դրամով ավանդ ձեւակերպելիս ավանդի ամբողջ ժամկետի տոկոսները կվճարվեն ավանդի ձեւակերպման պահին, ինչը հնարավորություն կտա հաճախորդներին օգտագործել տոկոսների գումարը, նախապես՝ ցանկացած, այդ թվում՝ ամանորյա կարիքներ հոգալու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում: Ակցիայի շրջանակում դրամով եւ դոլարով ավանդների համար գործելու են բարձրացված տոկոսադրույքներ. դրամով ավանդների դեպքում՝ մինչեւ 10,2%, դոլարով ավանդների դեպքում՝ մինչեւ 3%: «Բանկում առկա է նաեւ ամսական տոկոսների վճարմամբ հետեւյալ բարձր տոկոսադրույքներով ավանդների ձեւակերպման հնարավորություն. դրամով ավանդների համար՝ մինչեւ 9,45%, դոլարով՝ մինչեւ 2,99%: Ցանկացած արժույթով ավանդներ ձեւակերպելիս ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է նվեր՝ VISA կամ MasterCard պլաստիկ քարտ»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 8974