Bloomberg միջազգային գործակալությունը գրում է, որ Ադրբեջանը նոր արժութային ճգնաժամի նախաշեմին է:Օգոստոսի 19-ին մանաթը դոլարի նկատմամբ մեկ օրում արժեզրկվել է շուրջ 2,5%-ով`կազմելով 1,68 մանաթ միավորի դիմաց: Իսկ շաբաթվա վերջին Բաքվում բանկերն առանց պատճառաբանման դադարեցրել կամ սահմանափակել էին դոլարի վաճառքը` մեկ անձի հաշվով վաճառելով առավելագույնը $500: «Արտարժույթի առուվաճառքը բանկերի գործն է, եւ մենք չենք կարող միջամտել դրան»,- Bloomberg-ին ասել էր Ադրբեջանի Ֆինանսական շուկաների վերահսկողության մարմնի ներկայացուցիչ Ռուֆատ Աբբասովը: Գործակալությունը նշում է, որ Ադրբեջանի Կենտրոնական բանկն արդեն իսկ վատնել է իր պահուստների երկու երրորդից ավելին` մանաթի արժեզրկումը կանխելու նպատակով, սակայն ապարդյուն: Անցած տարվա դեկտեմբերին փոխարժեքի ազատ լողացող կուրսի անցնելուց հետո մանաթը կորցրել էր իր արժեքի կեսից ավելին, իսկ այս տարի արդեն արժեզրկվել է 7%-ով, ինչը «երկրորդ վատագույն ցուցանիշն է նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում`տաջիկական արժույթից հետո»:«Ստեղծված իրավիճակն արտացոլում է Ադրբեջանի ձախողումը` մանաթի նկատմամբ մարդկանց վստահությունը վերականգնելու եւ ռիսկերը զսպելու գործում, ինչն ավելի է ուժեղացնում բանկերի նկատմամբ ճնշումը, որոնք արդեն իսկ տուժել են արտարժույթի շուկայի նախորդ տարվա ցնցումներից: S&P Global Ratings-ի հաշվարկերով` Ադրբեջանում խնայողությունների շուրջ 80%-ը դոլարով է»,- գրում է Bloomberg-ը:Նշենք, որ առավոտյան Բաքվում դոլարը վաճառվում էր միավորի դիմաց 1,64 մանաթ փոխարժեքով: Tweet Դիտում՝ 3693