2015թ. զբոսաշրջության մասնաբաժինը (ուղղակի ներդրումը) Հայաստանի ՀՆԱ-ում կազմել է 3.8% կամ 183.4 մլրդ դրամ: Այս ցուցանիշով Հայաստանը 88-րդն է Ճանապարհորդության եւ զբոսաշրջության համաշխարհային խորհրդի (WTTC) 2016թ. զեկույցում, որում ներկայացված է 184 երկիր:Համեմատության համար նշենք, որ 2014թ. զբոսաշրջության մասնաբաժինը կազմել էր Հայաստանի ՀՆԱ-ի 3.6%-ը կամ 163.1 մլրդ դրամ:WTTC կանխատեսումներով՝ զբոսաշրջության ուղղակի ներդրումը Հայաստանի ՀՆԱ-ում 2016թ. կաճի 4%-ով՝ կազմելով 190.7 մլրդ դրամ, իսկ 2026թ. արդեն կհասնի 279.5 մլրդ դրամի (ՀՆԱ-ի 3.8%-ը): Զբոսաշրջության ուղղակի ներդրումը ՀՆԱ-ում ներառում է զբոսաշրջության ոլորտում իրականացված ուղղակի ծախսերը, մասնավորապես՝ երկրում զբոսաշրջիկների ծախսած գումարները, կառավարության իրականացրած մշակութային, հանգստի եւ մյուս ծախսերը, որոնք ուղղակիորեն կապված են այցելուներ ներգրավելու հետ եւ այլն:Իսկ զբոսաշրջության ընդհանուր ներդրումը ՀՆԱ-ում արտացոլում է ոլորտի ազդեցությունը տնտեսության վրա՝ ավելի լայն տեսանկյունից (օդանավերի գնում, հյուրանոցների կառուցում, մարքեթինգային ծախսեր եւ այլն): Այս ցուցանիշը Հայաստանում 2015թ. կազմել է 660.9 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 13.7%-ը: Ակնկալվում է, որ այն 2016թ. կհասնի 685.6 մլրդ-ի (ՀՆԱ-ի 13.7%-ը), իսկ 2026թ. կանցնի 1 տրլն դրամի սահմանը (ՀՆԱ-ի 13.5%-ը):Զեկույցի համաձայն՝ 2015թ. Հայաստանում զբոսաշրջության ոլորտում ուղղակիորեն ներգրավված է եղել շուրջ 40 հազ. աշխատող, որոնք կազմում են երկրի ընդհանուր զբաղվածների մոտ 3.3%-ը: Ընդ որում, զեկույցի հեղինակներն ակնկալում են, որ 2016թ. ոլորտում զբաղվածների թիվը կաճի մինչեւ 41 հազ., իսկ 2026թ. կհասնի 43 հազ-ի:Նշենք, որ 2015թ. Թուրքիայիում զբոսաշրջությունն ապահովել է ՀՆԱ-ի 5%-ը (56-րդ տեղ), Ադրբեջանում՝ 2.8%-ը (116-րդ), Իրանում՝ 2.5%-ը (133-րդ), իսկ Ռուսաստանում՝ 1.5%-ը (173-րդ): Tweet Դիտում՝ 17274