2015-ին խոշոր բիզնեսը 9 տոկոսով ավելի հարկ կվճարի

26.12.2015 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ֆինանսների նախարարության խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված 524 կազմակերպությունների հարկային եկամուտները 2015-ին կկազմեն 383.3 մլրդ դրամ:

Տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը հայտնել է, որ այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելի է 32  մլրդ  դրամով կամ 9 տոկոսով:

2015-ի արդյունքներով մեր երկրի խոշոր հարկատուների տասնյակն այսպիսի տեսք ունի.

1.    «Գազպրոմ-Արմենիա»
2.    «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
3.    «Ղ-Տելեկոմ»
4.    «Հայաստանի էլեկտրական ցանցեր»
5.    «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»  
6.    «Գրանդ Տոբակո» հայ-կանադական Հ/Ձ
7.    «Հայկական ատոմային էլեկտրակայան»
8.    «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»
9.    «Ամերիաբանկ»
10.    «Տրանսգազ»

Այս ընկերությունները ընդհանուր առմամբ պետբյուջե են վճարել 151.8 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա 142.8 մլրդ դրամի դիմաց:  

Դիտում՝ 6147
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai