Հայկական բանկերը կրճատել են գովազդային ծախսերը

16.11.2015 | 09:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի ընդհանուր տնտեսական իրավիճակի պասիվացումն ու բանկային համակարգի ֆինանսական ցուցանիշների վատթարացումը դրդում են բանկերին վերանայել իրենց ծախսային քաղաքականությունը՝ ջանքերն ուղղելով դեպի գործունեության արդյունավետության բարձրացումը:

Բանկային հատվածում աշխատանքներ են տարվում ծախսերի կրճատման եւ ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղղությամբ, որից անմասը չեն մնում նաեւ գովազդին, մարքեթինգին եւ ներկայացուցչական ծախսերին վերաբերող հոդվածները:

Ուսումնասիրելով Հայաստանի առեւտրային բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ կարելի է արձանագրել, որ 2015թ.  առաջին 9 ամիսների ընթացքում բանկերն, ընդհանուր առմամբ, վազդին, մարքեթինգին եւ ներկայացուցչական ծախսերին հատկացրել են են 2 552,4 մլն դրամ, ինչը 16.4%-ով ավելի քիչ է, քան նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: 

Ընդ որում՝ գովազդային ծախսերի կրճատումը տվյալ ժամանակաշրջանում իրականացրել են գրեթե բոլոր բանկերը, իսկ սա արդեն վկայում է այս գծով ծախսերի օպտիմալացման համընդհանուր միտման մասին:

Բանկերից առանձնանում է միայն Յունիբանկը, որը ընթացիկ տարում իր գովազդային ծախսերն ավելացրել է ավելի քան 36%-ով: Ամենայն հավանականությամբ, պատճառն այն է, որ բանկը պատրաստվում է IPO-ի:

Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի գովազդային եւ շուկայավարության ծախսերը` 2015թ. 3-րդ եռամսյակի տվյալներով: Աղյուսակում բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից մինչեւ ամենափոքրը:



Banks.am-ի վերլուծական բաժին

Դիտում՝ 5026
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai