Ձեռք բերեք արեւային կայան «Սանհիթ»-ից՝ ապահովագրված Նաիրի Ինշուրանսում

03.06.2026 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Սանհիթ» #Նաիրի Ինշուրանս #արեւային կայան

Նոր համագործակցություն՝ հանուն ավելի ապահով եւ կայուն ապագայի. «Նաիրի Ինշուրանսը» եւ արեւային կայանների տեղադրմամբ զբաղվող «Սանհիթ» ընկերությունը ստորագրել են բացառիկ համագործակցության հուշագիր, որի շրջանակում «Սանհիթ»-ից արեւային կայան ձեռք բերող հաճախորդները կստանան ապահովագրական պաշտպանություն «Նաիրի Ինշուրանս»-ից։


«Սանհիթ»-ը Հայաստանում հանդիսանում է արեւային վահանակների արտադրության համաշխարհային առաջատար LONGi ընկերության պաշտոնական գործընկերը Հայաստանում՝ առաջարկելով բարձրորակ եւ նորարարական տեխնոլոգիաներով հագեցած արեւային ֆոտովոլտային վահանակներ եւ կայաններ։

«Նաիրի Ինշուրանսը մշտապես հետեւում է շուկայի փոփոխություններին եւ ձգտում է առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք համապատասխանում են ժամանակի պահանջներին։ Արեւային էներգետիկայի արագ զարգացումը Հայաստանում մեզ համար հստակ ազդակ էր՝ ստեղծելու այսպիսի առաջարկ եւ ապահովագրական պաշտպանություն տրամադրելու արեւային կայանների սեփականատերերին»,- նշել է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը։

Համագործակցության շրջանակում արեւային կայանների գնորդները կստանան 12 ամսվա ապահովագրական ծածկույթ՝ պաշտպանված լինելով մի շարք ռիսկերից՝ ներառյալ հրդեհը, կարկուտը, ուժեղ քամին, ջրհեղեղը, գողությունը եւ այլ հնարավոր վնասները։

«Այսօր արդեն անքննելի է, որ արեւային ֆոտովոլտային կայանները զբաղեցնում են իրենց ուրույն տեղը Հայաստանի էներգետիկ համակարգում: Բոլոր համաշխարհային նորարարությունները, որոնք փորձարկված են մենք արդեն ներդրել ենք մեր ընկերության առաջարկներում եւ կարողացել ենք գործունեության կարճ ժամանակում հասնել համաշխարհային առաջատարների հետ գործընկերային բարձր մակարդակի: Շնորհակալ ենք «Նաիրի Ինշուրանս»-ին, որ ներգրավվեց այս կարեւոր նախաձեռնությունում»,- ասել է «Սանհիթ» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Վարդանյանը: 

«Համաշխարհային վիճակագրության համաձայն՝ ամենից հաճախ արեւային կայանները վնասվում են կարկուտի, ուժեղ քամու եւ հրդեհի հետեւանքով։ Հաշվի առնելով Հայաստանում արեւային էներգիայի մեծ ներուժը՝ արագ զարգացումն ու բարձր պահանջարկը՝ այս համագործակցության նպատակն է ոլորտում ապահովագրության մշակույթ ձեւավորել՝ նպաստելով ռիսկերի կառավարմանը։
Արեւային էներգիա, համաշխարհային տեխնոլոգիաներ եւ ապահովագրական պաշտպանություն՝ մեկ վստահելի լուծման մեջ»,- ասվում է հաղորդագրությունումում:

 «Սանհիթ» ընկերության մասին

«Սանհիթ» ընկերության արեւային կայանի վահանակները արեւի ճառագայթների միջոցով ջերմացնելու են ձեր բնակարանն ու բիզնեսը եւ խնայելու են զգալի գումար, որը հնարավոր է ուղղորդել ներդրումային այլ ծրագրերի:

Առաջ շարժվելով ու տեխնոլոգիական զարգացումների զարկերակը զգալով` 2024-ին հիմնադրվում է «Սանհիթ» ընկերությունը, որն իր շուրջն է հավաքում ավելի քան 10 տարվա փորձառություն ունեցող արեւային կայանների գրագետ չափագրման ու տեղադրման ոլորտի մասնագետների, որոնք իրենց հարուստ գիտելիքները ներդնում են ընկերության զարգացման, տարածման եւ հզորացման գործում՝ աջակցելով Հայաստանի տնտեսական առաջընթացին:

«Նաիրի Ինշուրանս» ընկերության մասին

Նաիրի Ինշուրանսը Հայաստանի ապահովագրական շուկայի ամենահնաբնակ ընկերությունն է, որի պատմությունը սկսվել է 1996թ.։ Միակն է, որ ունի միջազգային վարկանիշ հեղինակավոր Moody’s գործակալության կողմից՝ B1՝ կայուն հեռանկարով։ 

2025թ. արդյունքներով՝ շուկայի առաջատարն է հավաքագրված ապահովագրավճարների ծավալով։

2025թ. ընկերությունը ռազմավարական համագործակցություն հաստատեց աշխարհի առաջատար AXA Health International-ի հետ, որն ունի շուրջ 2 միլիոն գործընկեր բուժհաստատություններ աշխարհում։ Այդ համագործակցության շրջանակում այս տարի ներդրվեց համատեղ մշակված Global Health Insurance ծրագիրը։ Առաջին անգամ Հայաստանում հասանելի է միջազգային առողջապահական ծրագիր, որի շրջանակում ապահովագրված անձը կարող է բուժում ստանալ Հայաստանի եւ աշխարհի 50+ երկրների առաջատար բուժհաստատություններում։
Դիտում՝ 3834

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW