«Pogossian Luxury Brand House»-ի սեփականատեր Արմեն Պողոսյանն առաջին հայ գործարարն է, ով հանդես է եկել Չինաստանի «Forbes Under 30» հարթակում՝ սահմանելով կարեւոր նշաձող հայկական ձեռնարկատիրության, լյուքս ոլորտի արհեստագործության եւ միջազգային բիզնես ներկայացուցչության համար: Պողոսյանը հրավիրված էր մասնակցելու 2024–2025 թվականների «Forbes 30 Under 30 Summit China» գագաթնաժողովին, որն անցկացվել է Հենան նահանգի Չժենչժոու Սիաս համալսարանում (Zhengzhou Sias University)՝ «2026 Forbes China Economic Forum»-ին զուգահեռ: Արմեն Պողոսյանի ներկայությունն այս միջոցառմանը եւս մեկ անգամ ընդգծեց ինչպես նրա միջազգային հեղինակության շարունակական աճն, այնպես էլ իր գործունեության միջոցով Հայաստանի կայուն եւ վստահելի դիրքավորումը գլոբալ ձեռնարկատիրության, լյուքս ապրանքանիշերի զարգացման ուղղություններում եւ միջազգային համագործակցություններում։«Ազդարարելով ապագան» (Jumpstarting the Future) հեռանկարային թեմայով անցկացվող երկօրյա գագաթնաժողովը համախմբել էր Չինաստանի «Forbes Under 30»-ի նախկին եւ ներկա ազդեցիկ դափնեկիրներին, համաշխարհային ֆինանսական եւ բիզնես առաջնորդներին, ապագայամետ ներդրողներին, ոլորտային ժյուրիի անդամներին, գիտության առաջամարտիկներին եւ «Forbes China»-ի բարձր օղակի ղեկավարներին։ «Forbes Under 30 Summit China»-ն դարձել է նոր սերնդի առաջնորդների երկխոսության, նորարարության եւ նոր կապերի հաստատման համար բացառիկ հարթակ։ Գագաթնաժողովը մեկնարկեց Չժենչժոու Սիաս համալսարանի ֆրանսիական այգում կայացած բացառիկ ընդունելությամբ, «Forbes China» միջազգային բիզնեսի ղեկավար Հերման Չիկի եւ «Չժենչժոու Սիաս համալսարանի» կուսակցական քարտուղար Նյու Սյաոյունի ողջույնի խոսքերով: Գագաթաժողովի բարձր մակարդակի երկխոսության շրջանակում Արմեն Պողոսյանը ներկայացրեց համաշխարհային բիզնեսի ապագայի ձեւավորման գործում երիտասարդ ձեռնարկատերերի կարեւոր դերակատարման վերաբերյալ իր տեսլականը։«Ապագայի ձեռնարկատերերը պարզապես չեն հետեւում միտումներին, նրանք այդ միտումները ստեղծում են անընդհատ փոփոխվող շուկայում։ Գերազանցության այս տեսլականը կիսող անհատների միավորումը բեկումնային փոփոխություններն անխուսափելի է դարձնում: «Forbes Under 30» գագաթնաժողովում իմ փորձառությունն ապացուցեց, որ փոխանակվելով գաղափարներով, կիրառելով նորարարություններ ու պատրաստ լինելով սահմաններ չճանաչող համագործակցության՝ մենք կարող ենք կանխատեսել եւ ձեւավորել ապագան շատ նախապես»,- նշել է Արմեն Պողոսյանը: Գագաթնաժողովի ընթացքում Պողոսյանը հանդիպումներ է ունեցել առաջատար ձեռնարկատերերի, նորարարների, ներդրողների եւ բիզնես ղեկավարների հետ Չինաստանից եւ աշխարհի այլ երկրներից: Նրա մասնակցությունն ուներ ավելի լայն առաքելություն՝ ներկայացնել հայկական գերազանցությունը միջազգային այնպիսի հարթակներում, որտեղ գնահատվում են տաղանդը, հավակնոտ նպատակներն ու ապագայամետ առաջնորդությունը:Գագաթնաժողովի հիմնական ծրագիրը ներառում էր հինգ գլխավոր ելույթ եւ երեք մասնագիտական կլոր սեղան-քննարկում, որտեղ մասնակիցներն անդրադարձել են այնպիսի թեմաների, ինչպիսիք են AI-ով աշխատող խելացի սարքավորումները, տեղական հաշվարկվող հզորությունների էկոհամակարգերը, սպառողական նոր բրենդների տրամաբանությունը եւ խելացի ռոբոտաշինությունը։ Միջոցառման կարեւորագույն իրադարձություններից էր «Under 30 Awards Gala» սպասված մրցանակաբաշխությունը, որտեղ մեծարվեցին 2024 եւ 2025 թվականների «Forbes China Under 30» ցուցակի դափնեկիրները: Երեկոն ընդգծեց Չինաստանի նոր սերնդի բիզնես-առաջնորդների բազմազանությունը, հավակնություններն ու լայնախոհությունը։Գագաթնաժողովի ընթացքում հյուրերի ուշադրությանն է արժանացել նաեւ «Jardins d'Arménie»-ի նրբաճաշակ տաղավարը։ Այն ներկաներին առաջարկում էր համտեսի յուրօրինակ փորձառություն եւ ծանոթություն ռոյալ բրենդի յուրահատուկ ժառանգությանը: Այս նախաձեռնությունն էլ ավելի ամրապնդեց Հայաստանի մշակութային ներկայությունը «Forbes Under 30» միջավայրում: «Pogossian Luxury Brand House»-ն աջակցել է գագաթնաժողովի հաջող իրականացմանը՝ հանդես գալով այնպիսի հեղինակավոր գործընկերների կողքին, ինչպիսիք են iSoftStone-ը, Plug and Play China-ն, Dreame AI Smart Ring-ը եւ MarcumAsia-ն:Արմեն Պողոսյանի մասինԱրմեն Պողոսյանը 27-ամյա ձեռնարկատեր է եւ «Pogossian Luxury Brand House»-ի (SPS Cigaronne) սեփականատերը։ Խումբն արհեստավարժության, ստեղծարարության, գերազանցության, վարպետության եւ ընտանեկան ժառանգության վրա հիմնված՝ ամենադինամիկ զարգացող միջազգային լյուքս ընկերություններից է։ Ներկայացնելով հայ ձեռնարկատերերի նոր սերունդը՝ Արմեն Պողոսյանը շարունակում է ընդլայնել հայկական նորարարական, ժամանակակից լյուքսի ներկայությունը համաշխարհային շուկաներում:«Pogossian Luxury Brand House»-ի մասին1990-ականների սկզբից Պողոսյան ընտանիքը ստեղծում է բացառիկ լյուքս արտադրանք, որի հիմքում ընկած են արհեստավարժությունն ու նրբագեղությունը: Հիմնադրված լինելով Հայաստանում եւ ներկայացված լինելով ավելի քան 40 երկրներում՝ «Pogossian Luxury Brand House»-ը (SPS Cigaronne) մարմնավորում է ստեղծարարության, կատարելության եւ բրենդային տպավորիչ փորձառությունների տեսլականը: Tweet Դիտում՝ 4938