DDF-ն ու UNCHAIN-ը կհամագործակցեն՝ միավորելու Հայաստան-ԵՄ ֆինանսական էկոհամակարգերը

03.06.2026 | 17:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Doing Digital Forum #UNCHAIN Festival #Տաթեւիկ Սիմոնյան

Թվային տնտեսության եւ ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանում առաջատար Doing Digital Forum-ը եւ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի առաջատար ֆինթեք գագաթնաժողով UNCHAIN Festival-ը հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին: Նպատակն է ամրապնդել Հայաստանի թվային էկոհամակարգի եւ Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի ֆինանսական նորարարական համայնքի միջեւ համագործակցությունը։ 


Գործընկերության մեկնարկը տրվել է համատեղ Փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ` հիմք դնելով երկու հարթակների միջեւ փորձագետների եւ ընկերությունների ներկայացուցիչների ներգրավմանը, գիտելիքի փոխանակմանը, համատեղ նախաձեռնությունների իրականացմանն ու տարածաշրջանային կապերի ամրապնդմանը։ 

Համագործակցության շրջանակում Հայաստանը, ի դեմս Doing Digital Forum-ի, կներկայացվի հունիսի 17-18-ին կայանալիք UNCHAIN Festival 2026-ի Նորարարական հարթակում (Innovation Stage)։ 

Ամենամյա Doing Digital Forum-ը միավորում է բիզնեսի, պետական կառավարման, հաղորդակցության, ֆինանսների եւ ֆինթեք ոլորտների առաջնորդներին՝ քննարկելու թվային փոխակերպման առանցքային միտումները տարբեր ոլորտներում։ 


«Այսօր Հայաստանը վերածվում է տարածաշրջանային կամրջի, որտեղ հատվում են դիվանագիտությունն ու ենթակառուցվածքները՝ ձեւավորելով Հայաստանի աճող դերը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ տնտեսական կապերի ամրապնդման համատեքստում։ Ժամանակակից աշխարհում, որտեղ ավանդական տնտեսական կապերը վերաիմաստավորվում են, թվային հարթակները դառնում են համագործակցության նոր շարժիչ ուժը։ UNCHAIN-ի հետ այս գործընկերությունը կարեւոր քայլ է այդ կապերի ամրապնդման եւ Հայաստանի, Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի միջեւ համագործակցության, նորարարության եւ տարածաշրջանային աճի նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհին»,- նշել է Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանը։

2022 թվականից ի վեր Ռումինիայի Օրադեա քաղաքում անցկացվող UNCHAIN Festival-ը դարձել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ֆինանսական եւ տեխնոլոգիական ոլորտների կարեւոր հանդիպման հարթակ՝ համախմբելով բանկերի, ֆինթեք ընկերությունների, կարգավորող մարմինների եւ ոլորտի առաջնորդների։


«Ուրախ ենք նպաստել Հայաստանի եւ Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի միջեւ կապերի ամրապնդմանը եւ աջակցել տարածաշրջանային համագործակցության, ինտեգրման ու փոխադարձ զարգացմանը։ Որպես ֆինանսական էկոհամակարգեր ձեւավորող հարթակներ՝ UNCHAIN-ը եւ Doing Digital Forum-ը միավորված են մեկ նպատակի շուրջ՝ կառուցել կամուրջներ գաղափարների, գործընկերությունների եւ տարածաշրջանային աճի համար»,- նշել է գագաթնաժողովի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքսանդրա Փոլլաքը: 

Գործընկերության շրջանակում Doing Digital Forum համայնքի անդամները հնարավորություն կունենան օգտվել UNCHAIN Festival 2026-ի մասնակցության հատուկ պայմաններից՝ անցնելով հղումով։ 

«Ռազմավարական այս համագործակցությունը հնարավորություններ կստեղծի հայկական էկոհամակարգի ներկայացուցիչների համար՝ խորացնելու համագործակցությունը Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի ֆինանսական նորարարական համայնքի հետ եւ ամրապնդելու տարածաշրջանային ինստիտուցիոնալ ու գործարար կապերը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 3262

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW