ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի։ Հաճախորդների հետ աշխատանքի այս ուղին ընդլայնում է սպասարկման հնարավորությունները եւ թույլ տալիս օգտվել բանկային ծառայություններից՝ առանց բանկ այցելելու։ Ինչպես նշել են բանկում, նոր մոդելի գլխավոր առավելությունը բանկային ծառայությունների հասանելիության ընդլայնումն է՝ հեռավար ձեւաչափով։ Այն միտված է սպասարկման արագացմանը, հարմարավետության բարձրացմանը եւ բանկի հետ մշտական կապի ապահովմանը՝ անկախ հաճախորդի գտնվելու վայրից եւ դիմելու ժամից։ Հաճախորդները կարող են ստանալ խորհրդատվություն, ծանոթանալ վարկային առաջարկներին եւ ձեւակերպել վարկեր հեռավար եղանակով։ Հայտերի ուսումնասիրման գործընթացը տեւում է հաշված րոպեներ։«Տելեմարքեթինգի զարգացումը քայլ է դեպի ավելի ճկուն եւ ժամանակակից սպասարկման մոդել, որը հիմնված է հաճախորդների պահանջների եւ փոխգործակցության թվային ուղիների վրա։ Մենք ստեղծել ենք համակարգ, որի շնորհիվ բազմաթիվ հարցեր հնարավոր է լուծել հեռավար եղանակով։ Նոր մոդելը նաեւ ուժեղացնում է սպասարկման որակի վերահսկողությունը եւ օգնում առավել արդյունավետ վերլուծել հաճախորդների վարքագիծն ու նախասիրությունները։ Արդյունքում ծառայությունները դառնում են ավելի անհատականացված եւ հարմարավետ՝ միաժամանակ նվազեցնելով մասնաճյուղ այցելելու անհրաժեշտությունը։ Ամեն օր մենք կատարում ենք մինչեւ 700 զանգ հաճախորդներին, ինչի արդյունքում ունենում ենք ամսական ավելի քան 500 վարկային հայտ», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։Տելեմարքեթինգի ուղղության զարգացմանը զուգահեռ` բանկը նաեւ բարելավում է իր գործառնական ենթակառուցվածքը։ Տելեմարքեթինգի թիմի համար բացվել է ժամանակակից գրասենյակ` ստեղծված աշխատակիցների հարմարավետ եւ արդյունավետ աշխատանքն ապահովելու նպատակով։ Տարածքը հագեցած է աշխատանքային օրվա ընթացքում հարմարավետության եւ հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, ինչը նպաստում է կենտրոնացված լինելու բարձր մակարդակի եւ հաճախորդների հետ հաղորդակցության որակի պահպանմանը։ Այս պայմանների շնորհիվ աշխատակիցները կարող են առավել կենտրոնացված զբաղվել դիմումների մշակմամբ, ինչը բարձրացնում է սպասարկման արագությունն ու արդյունավետությունը։ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 3530