Հանձնարարվել է խիստ վերահսկողություն սահմանել գազալցակայաններում

27.05.2015 | 12:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել գազալցակայաններում:

Համապատասխան հանձնարարությամբ վարչապետը հանդես է եկել ՀՀ կառավարության նիստի սկզբում՝ անդրադառնալով վերջին շրջանում գազալցակայաններում տեղի ունեցած պայթյուններին եւ հետաքրքրվելով այս ուղղությամբ կատարվող աշպատանքներով:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշել է, որ Արմավիրի մարզում գտնվող գազալցակայանը, որտեղ նախօրեին պայթյուն է տեղի ունեցել, վեց ամիս առաջ տուգանվել է 1 մլն դրամով.

«Այնտեղ հայտնաբերվել էին բազմաթիվ թերություններ, որոնք ընկերությունը պետք է վերացներ, սակայն չի արել: Ես երեկ հանձնարարել եմ, որ բոլոր գազալցակայանների հետ տարվող աշխատանքները ակտիվացվեն»,- ասել է  նախարարը:

Արմեն Երիցյանը հավելել է, որ պատրաստվում է վարչապետին անձամբ ներկայացնել իրավիճակը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում որոշ գազալցակայանների աշխատանքը կդադարեցվի:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Կոտայքի մարզի Գառնի գյուղի մոտակա գազալցակայանում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետեւանքով աշխատակիցը մահացել էր: Մայիսի 26-ին էլ Արմավիրի Զվարթնոց թաղամասի գազալցակայանում էր պայթյուն տեղի ունեցել, որի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ու այրվածքներ էր ստացել 3 անձ:

Դիտում՝ 3316

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW