Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում շարունակում է Made in Armenia հատուկ նախագիծը: Այս խորագրի ներքո ներկայացնում ենք այն ընկերությունները, որոնք Հայաստանում արտադրում են յուրահատուկ ապրանքներ կամ մատուցում են յուրահատուկ ծառայություններ: Նախագծի հերթական հերոսը ժամացույցներ արտադրող AWI (Armenian Watch Industry) ընկերությունն է:AWI արտադրության տնօրեն Կարեն ԱսլանյանըAWI-ի պատմությունը սկսվում է 2001-ին: Հայաստանում նման արտադրություն հիմնելու միտքը պատկանում է սփյուռքահայ գործարարներ եւ բարերարներ Հրաչ Կապրիելյանին եւ Վարդան Սիրմաքեշին (վերջինս շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ժամացույց արտադրող ընկերության հիմնադիրն ու համասեփականատերն է): AWI-ն ժամացույցներ է արտադրում ճապոնական հանրահայտ Citizen, ինչպես նաեւ շվեյցարական ETA եւ Ronda ընկերությունների բազաների վրա. ժամացույցները նախագծվում են Հայաստանում, այնուհետեւ անհրաժեշտ դետալները պատվիրվում են վերոհիշյալ արտադրողներին, ինչից հետո հայաստանյան մասնագետները հավաքում են դրանք: Այսօր AWI-ն արտադրում է ժամացույցների ավելի քան 400 մոդել` ինչպես էլեմենտներով, այնպես էլ մեխանիկական: Ընկերության արտադրության տնօրեն Կարեն Ասլանյանը պատմում է, որ ընկերության արտադրողների առաջին քայլերը շատ զգուշավոր էին: «Մեզ ուղարկված ժամացույցների դետալները շատ պրիմիտիվ էին, քանի որ դրանով հիմնադիրները դեռեւս ստուգում էին մեր աշխատանքի որակը: Այնպես ստացվեց, որ նրանց ակնկալիքները մենք կարողացանք բավարարել, դեռ ավելին՝ մեր կողմից հավաքված ժամացույցներն ավելի որակյալ էին, քան դրսում նույն դետալներով հավաքվածները»,- պատմում է Կարեն Ասլանյանը:AWI-ն ժամացույցներ է արտադրում ճապոնական հանրահայտ Citizen, ինչպես նաեւ շվեյցարական ETA եւ Ronda ընկերությունների բազաների վրաՈգեւորված հայաստանյան մասնագետների աշխատանքով՝ Վարդան Սիրմաքեշը որոշում ընդունեց դադարեցնել Franck Muller-ի մոդելներից մեկի արտադրությունը` փոխանցելով այն AWI-ին` արդեն վերջինիս ապրանքանիշի ներքո եւ «Made in Armenia» գրառմամբ:Ընկերության ավելի քան տասնամյա գործունեության արդյունքները ակնհայտ են. AWI ժամացույցներն արտահանվում են 10 երկիր, որոնց թվում են անգամ Շվեյցարիան եւ Ճապոնիան, որտեղից ընկերությունը ներկրում է դետալներ: Արտահանման երկրների թվում են նաեւ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ը, Կանադան, Լիբանանը, Սիրիան, Իտալիան եւ Հունաստանը: Հայաստանում սպառվում է ընկերության արտադրանքի միայն 25%-ը: Կարեն Ասլանյանը պատմում է, որ օրական արտադրանքի քանակը կախված է հավաքվող մոդելների բարդությունից: «Օրական արտադրության քանակը կարող է հասնել 200-250-ի»,- ասում է նա: Այնպես որ, տարեկան գործարանն արտադրում է շուրջ 60 հազ. միավոր ժամացույց:Հայաստանում ընկերության տեսականին վաճառվում է Աբովյան փողոցում գտնվող AWI-ի ֆիրմային խանութում: Արտադրանքի ավելի փոքր տեսականի վաճառվում է նաեւ սուպերմարկետներում: AWI-ն արտադրում է ժամացույցների ավելի քան 400 մոդել` ինչպես էլեմենտներով, այնպես էլ մեխանիկական, եւ արտահանում դրանք 10 երկիր Եթե տեղական է, ուրեմն ... որակյալ եւ սոցիալապես պատասխանատուՄեզանում ընդունված հակառակ կարծրատիպը, Կարեն Ասլանյանի խոսքերով, ստացվեց հաղթահարել AWI գործունեության առաջին իսկ տարիներին: «Այդ ժամանակ տեղական արտադրանքի նկատմամբ թերահավատությունն ուղղակի խեղդում էր, ու եթե մենք ինքներս մեզ հույս չտայինք ու չապրեինք երազանքներով, չէինք ունենա այն, ինչ ունենք: Ընկերության ղեկավարությունը ժամացույցների մի խմբաքանակ ուղղակի նվիրեց, եւ այսպես մարդիկ սկսեցին հավատալ մեր ժամացույցների որակին: Մեր ժամացույցների հեռուստագովազդն այդ տարիներին անօգուտ էր: Իրական գովազդը մեր արտադրանքից գոհ մարդիկ էին: 2003-2004 թվականներին այդ կարծրատիպը կոտրվեց: Դեռ ավելին, մարդիկ սկսեցին հասկանալ տեղական ժամացույց գնելու առավելությունները, ինչպիսիք են երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկումը, անհրաժեշտ դետալների առկայությունը, որոնք հաճախ անվճար ենք տրամադրում»,- պատմում է Կարեն Ասլանյանը:Նրա խոսքով, եթե նախկինում ընկերության ֆիրմային խանութից ժամացույցներ էին գնում հիմնականում տուրիստները, ապա այժմ վաճառքների 60%-ն ապահովում է տեղացի բնակչությունը:Ճապոնիայում եւ Հայաստանում այս մոդելի վաճառքից ստացված հասույթը, որպես օգնություն, ուղղվում է 2011-ին Ճապոնիայում երկրաշարժից եւ ցունամիից տուժածներինՀայաստանի համար բացառիկ արտադրություն լինելուց բացի, AWI-ն մտածում է նաեւ սոցիալական պատասխանատվության մասին. ընկերության նոր մոդելներից Ճապոնիայի քարտեզով ժամացույցների խմբաքանակի` Ճապոնիայում եւ Հայաստանում վաճառքից ստացված հասույթը, որպես օգնություն, ուղղվում է 2011-ին Ճապոնիայում երկրաշարժից եւ ցունամիից տուժածներին: Ռուբեն ՀարությունյանԼուսանկարները՝ Մեդիամաքս-ի Tweet Դիտում՝ 12375