Արամ Ազատյանը գրանցվել է Finbox վճարահաշվարկային ընկերության տնօրենի պաշտոնում

20.03.2026 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արամ Ազատյան #Finbox
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ Արամ Ազատյանը գրանցվել է Finbox վճարահաշվարկային ընկերության տնօրենի պաշտոնում։

Finbox-ը Հայաստանի առաջին եւ միակ անկախ բանկոմատային ցանցն է, որը հաճախորդներին մատուցում է կանխիկացման ծառայություններ՝ ArCa, Visa եւ Mastercard քարտերի օգտագործմամբ։ Finbox-ի բանկոմատների միջոցով ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են նաեւ համալրել իրենց ընթացիկ ու քարտային հաշիվները կանխիկի կապոցներով (bulk cash-in)։ Այս տեխնոլոգիան թույլ է տալիս մեկ գործարքի ընթացքում միանգամից մուտքագրել մինչեւ 200 տարբեր արժողության թղթադրամ:  

Finbox Pro բանկոմատները սերտիֆիկացված են ArCa պրոցեսինգային կենտրոնի կողմից եւ ստացել են Visa ու Mastercard վճարային համակարգերի արտոնագրերը։ 

Finbox-ը բանկերին առաջարկում է «բանկոմատը որպես ծառայություն» (ATM as a Service – ATMaaS) լուծումը, որը ենթադրում է կանխիկի սպասարկման (Cash-in/Cash-out) ամբողջական աութսորսինգ: 

Մինչեւ 2027 թ. վերջը ընկերությունը նախատեսում է տեղադրել ավելի քան 200 բանկոմատ:

«Ուրախ եմ ներկայացնել մեր նոր նախագիծը: Finbox-ը Հայաստանի առաջին անկախ բանկոմատային ցանցն է, որի նպատակն է ստեղծել կանխիկի շրջանառության կառավարման կենտրոնացված եւ արդյունավետ համակարգ։ Մենք վերափոխում ենք բանկոմատային ենթակառուցվածքի շահագործման ավանդական մոդելը եւ առաջարկում ATMaaS լուծումը, որն ամբողջությամբ ազատում է բանկերին թանկարժեք ներդրումներից ու զգալիորեն կրճատում գործառնական ծախսերը», – նշել է Finbox-ի հիմնադիր եւ տնօրեն Արամ Ազատյանը։

«Ֆինբոքս» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 965

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW