IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ եւ 3-րդ տրանշերը

17.03.2026 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#IDBank #պարտատոմս
2026 թվականի մարտի 17-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական արժեկտրոնային պարտատոմսեր:

Թողարկված պարտատոմսերի պայմաններն են՝

Տրանշ 2, 2026 AMANLBBM5ER9

•    Թողարկման ծավալը – 2 մլրդ 500 մլն․ ՀՀ  դրամ
•    Արժեկտրոնային եկամտաբերությունը – 10%
•    Շրջանառության ժամկետը – 36  ամիս (3 տարի)
•    Արժեկտրոնի վճարման պարբերականությունը – 3 ամիս
•    Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 17 մարտի 2026
•    Տեղաբաշխման ավարտ – 11 մայիսի 2026
•    Մարման ամսաթիվ – 17 մարտի 2029

Տրանշ 3, 2026 AMANLBBM6ER7

•    Թողարկման ծավալը – 5 մլն․ ԱՄՆ դոլար
•    Արժեկտրոնային եկամտաբերությունը –5%
•    Շրջանառության ժամկետը – 36 ամիս (3 տարի)
•    Արժեկտրոնի վճարման պարբերականությունը – 6 ամիս
•    Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 17 մարտի 2026
•    Տեղաբաշխման ավարտ – 10 օգոստոսի 2026
•    Մարման ամսաթիվ – 17 մարտի 2029

Պարտատոմսերի 2-րդ տրանշը կտեղաբաշխվի մարտի 17-ից մայիսի 11-ը ներառյալ, իսկ 3-րդ տրանշը՝ մարտի 17-ից օգոստոսի 10-ը ներառյալ։ 

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում եւ կունենան շուկա ստեղծող (Marketmaker):

Պարտատոմսերի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում  ներկայացված է անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը՝ պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը եւ պարտատոմսերի մարման օրը։

Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել անցնելով հղումով։

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 12 նոյեմբերի 2025թ. թիվ 1/407 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին եւ սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1186

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW