Mastercard-ը գեներատիվ ԱԲ-ի նոր մոդել է ներկայացրել

20.03.2026 | 09:51 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Mastercard-ը ներկայացրել է գեներատիվ արհեստական բանականության (ԱԲ) նոր մոդել՝ վարժեցված միլիարդավոր անանունացված գործարքների վրա:

Ի տարբերություն մեծ լեզվական մոդելների (LLM), որոնք վարժեցված են չ կառուցակարգված տվյալների հսկայական ծավալների վրա, Mastercard-ը 
Nvidia-ի եւ Databricks-ի հետ համատեղ ստեղծել է մեծ աղյուսակային մոդել (LTM)՝ վարժեցված այնպիսի կառուցակարգված տվյալների վրա, ինչպիսիք են խոշորածավալ աղյուսակները կամ տվյալների բազաները:

Mastercard-ը պլանավորում է LTM-ում ընդգրկել տվյալների լրացուցիչ տեսակներ, այդ թվում՝ տվյալներ առեւտրային կետերի տեղադրության, վավերացման, վերադարձված վճարումների, հավատարմության ծրագրերի եւ խարդախության վերաբերյալ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 1306

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW