Ավելի քան 80 մասնակից, այդ թվում՝ 50‑ից ավելի կին ձեռներեցներ մասնակցեցին մարտի 18-ին Երեւանում կայացած «Կանաչ ֆինանսավորման գենդերային ասպեկտները Հայաստանում․ մարտահրավերներ եւ հնարավորություններ» միջոցառմանը, որը կազմակերպվել էր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) GEFF-ը Հայաստանում ծրագրի կողմից։Միջոցառումն իր շուրջն էր համախմբել կանանց կազմակերպությունների, ֆորումների եւ բիզնես ոլորտի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ ՎԶԵԲ-ի GEFF-ը Հայաստանում ծրագրի գործընկեր ֆինանսական կառույցների, Գերմանա‑հայկական հիմնադրամի, կանաչ տեխնոլոգիաների մատակարարների եւ գործընկերների ներկայացուցիչներին՝ քննարկելու, թե ինչպես կարող է կանաչ ֆինանսավորումն ավելի արդյունավետ աջակցել կանանց կողմից ղեկավարվող բիզնեսներին։GEFF‑ը Հայաստանում ծրագիրը խթանում է կանաչ ներդրումները՝ էներգաարդյունավետ, ռեսուրսաարդյունավետ եւ վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաներում։ Ֆինանսական եւ տեխնիկական աջակցությամբ` ծրագիրն օգնում է բիզնեսներին ներդնել տեխնոլոգիաներ, որոնք կրճատում են ծախսերը եւ բարձրացնում արտադրողականությունը։ Միջոցառման մեկնարկին GEFF-ը Հայաստանում ծրագրի ղեկավար Գերնոտ Կուհլիշը նշեց, որ կանաչ անցման գործընթացն արդեն ընթանում է։ Նա շեշտեց, որ կին ձեռներեցները ոչ միայն ներգրավված են դրանում, այլեւ գնալով ավելի մեծ ազդեցություն են ունենում դրա ձեւավորման եւ ընդլայնման վրա։ Նա նաեւ նշեց, որ հիմնական մարտահրավերն է՝ ապահովել համապատասխան գործիքակազմ եւ ռեսուրսների հասանելիություն կին ձեռներեցների համար՝ այդ գործառույթը արդյունավետ իրականացնելու համար։Այդ խնդիրը դարձավ միջոցառման առանցքային թեմաներից մեկը։ GEFF-ը Հայաստանում թիմի միջազգային գենդերային փորձագետ Վիկտորիա Ստեֆանյուկը նշեց, որ կին ձեռներեցները շարունակում են կանաչ ֆինանսավորումից օգտվելու գործընթացում հանդիպել գործնական խոչընդոտների՝ ինչպես ֆինանսական միջոցներին հասանելիության, այնպես էլ տեղեկացվածության եւ վստահության պակասի հարցերում։Քննարկման հաջորդ մասը նվիրված էր արդեն գործող հաջողված մեխանիզմներին։ GEFF-ը Հայաստանում ծրագրի ղեկավարի տեղակալ Անդրո Բութխուզին ներկայացրեց բազմաթիվ ներդրումային եւ «Կանաչ տեխնոլոգիաների ցանկի» հնարավորությունների եւ բիզնեսների օրինակներ, որտեղ արդեն կիրառվում են կայուն գործունեության սկզբունքները։ Ցելսիուս եւ Էկո Ստեպ մատակարար ընկերությունները ներկայացրեցին տեխնոլոգիական լուծումներ՝ ջեռուցման համակարգեր, արեւային կայաններ եւ էներգաարդյունավետ սարքավորումներ, որոնք նվազեցնում են ծախսերն ու արտանետումները։Պանելային քննարկումը միավորեց ՎԶԵԲ-ի, ֆինանսական կառույցների, բիզնես ասոցիացիաների եւ կանանց բիզնեսի ներկայացուցիչներին՝ քննարկելու, թե ինչպես կարելի է Հայաստանում զարգացնել ներառական կանաչ ֆինանսավորումը։ Միջոցառումը լայն հանրային հետաքրքրություն էր առաջացրել, որտեղ մասնակցել էին նաեւ հանրային ոլորտի հայտնի հայ կին գործիչներ՝ ճարտարապետ եւ «Ռադիո Հայ»-ի հիմնադիր Անահիտ Թարխանյանը, ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն եւ աշխարհի տիտղոս նվաճած Նազիկ Ավդալյանը, ինչպես նաեւ մեդիա ոլորտի ճանաչված ներկայացուցիչ՝ Լիլի Հովերը։Պաշտոնական օրակարգից հետո միջոցառման շրջանակում կայացած գործնական կապերի հաստատման հատվածը հնարավորություն տվեց շարունակել երկխոսությունը ձեռնարկատերերի, բանկային ներկայացուցիչների ու տեխնոլոգիական մատակարարների միջեւ, որտեղ քննարկվեցին իրական ներդրումային նախագծերի, ֆինանսավորման կարիքների եւ հետագա համագործակցության ուղիները։Միջոցառման ընթացքում ցուցաբերված ակտիվությունը վկայում էր այն մասին, որ կին ձեռներեցների հետաքրքրությունն էներգաարդյունավետ եւ կանաչ ֆինանսավորման նկատմամբ Հայաստանում այլեւս պարզապես զարգացող միտում չէ՝ այն արդեն դարձել է գործնական իրականություն։ Tweet Դիտում՝ 847