Hyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվ

20.03.2026 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Hyur Home Dilijan #Women In Business
Դիլիջանի Օրջոնիկիձե փողոցը վերջին տարիներին դարձել է ոչ միայն զբոսաշրջային վայր, այլեւ՝ փոքրիկ ընտանեկան բիզնեսների յուրօրինակ հավաքատեղի։ Այստեղ 2021 թվականին հիմնադրվել է Hyur Home Dilijan հյուրատունը՝ որպես ընտանեկան բիզնես, որը շուտով գրավել է այցելուներին իր ջերմ մթնոլորտով եւ անհատական մոտեցմամբ։

Սկսելով մեկ տնից՝ բիզնեսն աստիճանաբար ընդլայնվել. ներկայում գործում է երկու հյուրատուն, իսկ երրորդը շինարարության փուլում է։ Այսօր Hyur Home Dilijan-ը կարող է ընդունել մինչեւ 18 հյուր՝ առաջարկելով հանգիստ, բնությանը մոտ միջավայր եւ հարմարավետ պայմաններ։

Բիզնեսի ընդլայնմանն աջակցում է գործընկեր Կոնվերս Բանկը՝ Women In Business վարկատեսակի շրջանակում, որն առանձնանում է ճկուն պայմաններով եւ որոշումների կայացման արագությամբ: 

Հյուրատան հիմնադիր Լիլիթ Մուրադյանի խոսքով՝ այցելուների մեծ մասը հաջորդ տարիներին կրկին նախընտրում են այս հյուրատունը վստահության եւ յուրիօրինակ ջերմ միջավայրի համար:

Տեսանյութն՝ այստեղ

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 290

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW