Յունիբանկի Love Is… քարտեր. Փարիզ ուղեւորություն շահելու հնարավորություն

03.03.2026 | 11:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Love Is… #Յունիբանկ
Յունիբանկը թողարկել է Love Is… բանկային քարտերի նոր շարք՝ վառ եւ ջերմ հիշողություններ արթնացնող դիզայնով։ 

Բանկից հայտնել են, որ նոր քարտերը համատեղում են շահավետ սպասարկման պայմաններն ու լեգենդար նկարազարդումներից ոգեշնչված ձեւավորումը՝ միաժամանակ հաճախորդներին ընձեռելով Փարիզ ռոմանտիկ ուղեւորություն շահելու հնարավորություն։ Հաճախորդները կարող են չորս դիզայնից ընտրել այն տարբերակը, որն առավել համահունչ է իրենց տրամադրությանը, եւ ունենալ քարտ, որը ամեն օր կհիշեցնի հոգատարության եւ սիրո կարեւորության մասին։

Նշվում է, որ Յունիբանկի Love Is… քարտերը բազմարժութային են. քարտին կցված են հաշիվներ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով եւ եվրոյով, ինչը հարմար է հատկապես արտերկրում վճարումների համար: Քարտերի օրական սահմանաչափը կազմում է մինչեւ 2.5 մլն դրամ։ Քարտապաններին տրամադրվում է հարմար մոբայլ հավելված, անվճար SMS ծանուցումների հնարավորություն եւ շուրջօրյա աջակցություն։ Քարտը ձեւակերպելու համար կարելի է դիմել Յունիբանկի ցանկացած մասնաճյուղ։

«Love Is… քարտը ոչ միայն հարմար միջազգային Visa քարտ է՝ ժամանակակից հնարավորություններով, այլեւ ջերմ հիշողություններ ու դրական զգացողություններ փոխանցելու միջոց։ Վստահ ենք, որ քարտերի այս շարքը կվայելի մեծ պահանջարկ այն հաճախորդների շրջանում, ովքեր գնահատում են ոչ միայն հարմարավետությունն ու տեխնոլոգիական առաջընթացը, այլեւ անկեղծ սիրո մասին պատմությունները», - նշել է Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, Մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը։

Հայտնի նկարազարդումները հիմնված են նորզելանդացի նկարչուհի Քիմ Գրովի եւ նրա իտալացի ամուսնու՝ Ռոբերտո Կազալիի իրական սիրո պատմության վրա։ 

Սիրո քաղաք՝ Փարիզ երկու անձի համար նախատեսված մեկշաբաթյա ուղեւորության խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է պարզապես ձեւակերպել Յունիբանկի Love Is… քարտը եւ մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 1-ը կատարել առնվազն մեկ գործարք։
Դիտում՝ 610

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW