Mövenpick Resort Tsaghkadzor-ի տիպային համարը պաշտոնապես բացվել է

20.03.2026 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Mövenpick Resort Tsaghkadzor #showroom
Մարտի 14-ին Երեւանում տեղի ունեցավ Limitless with Mövenpick ներդրողների փակ միջոցառումը։

Միջոցառման ընթացքում արդեն ներդրում կատարած սեփականատերերին հանձնվեցին Accor Live Limitless միջազգային լոյալության ծրագրի անդամակցության հավաստագրերը, որոնց շնորհիվ նրանք ստանում են մի շարք արտոնություններ Accor-ի գլոբալ հյուրանոցային ցանցում՝ ներառյալ հատուկ զեղչեր, առաջնահերթ ամրագրումներ եւ այլ հնարավորություններ ամբողջ աշխարհում։

Օրվա կարեւոր իրադարձությունը դարձավ Mövenpick Resort Tsaghkadzor-ի տիպային համարի (showroom-ի) պաշտոնական բացումը, որը տեղի ունեցավ Երեւանի կենտրոնում՝ Խանջյան 20 հասցեում։


Հյուրերը հնարավորություն ունեցան առաջին անգամ տեսնել ապագա հյուրանոցի իրական ինտերիերը, մուտք գործել տիպային համար եւ մոտիկից ծանոթանալ նախագծի դիզայներական լուծումներին ու ընդհանուր կոնցեպտին։

«Mövenpick Resort Tsaghkadzor-ը ավելին է, քան ներդրում։ Այն, բացի 5-աստղանի հյուրընկալությունից, իր հետ կբերի նաեւ հարակից ենթակառուցվածքներ ՝ լողավազան, մեծ թենիսի դաշտ, պադլի դաշտ եւ սահադաշտ, որոնք կկապահովեն հաճախորդների լիարժեք հանգիստը եւ միաժամանակ կնպաստեն զբոսաշրջիկների հոսքի աճին ողջ տարվա ընթացքում։


Նախագիծը ոչ միայն բարձրակարգ հյուրանոցային ծառայություններ է առաջարկում, այլեւ նպատակ ունի զարգացնել Ծաղկաձորը որպես միջազգային զբոսաշրջային ուղղություն, համադրելով լեռնային հանգիստը, հարմարավետությունն ու ներդրումային հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Դիտում՝ 308

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW