Պատվիրեք IDBank-ի Arca Classic քարտ եւ օգտվեք մինչեւ 2% հետվճարի հնարավորությունից

20.02.2026 | 11:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Arca Classic,հետվճար
IDBank-ի Arca Classic քարտով վճարումներ կատարելիս կարող եք կուտակել մինչեւ 2% հետվճար (քեշբեք)․ 1000 ՀՀ դրամը գերազանցող յուրաքանչյուր անկանխիկ վճարումից տրամադրվում է հետվճար՝ ամսական մինչեւ 60,000 ՀՀ դրամի առավելագույն չափով։ 

Բանկից հայտնել են, որ Arca Classic քարտը նախատեսված է Հայաստանում ամենօրյա անվտանգ եւ արագ վճարումներ իրականացնելու համար։

Քարտը կարող եք հեշտությամբ պատվիրել IDBank-ի մասնաճյուղերում կամ Idram&IDBank հավելվածի Բանկինգ բաժնի միջոցով։ Ընդ որում, դուք կարող եք ստանալ Arca Classic քարտն ամբողջովին անվճար՝ միանալով IDsalary աշխատավարձային փաթեթին եւ ձեր աշխատավարձը ստանալով IDBank-ի միջոցով։

Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանում անկանխիկ վճարումների իրականացումը եւ բարձրացնել քաղաքացիների ներգրավվածությունը ժամանակակից ֆինանսական գործիքների կիրառման մեջ։

Հետվճարը հաշվարկվում է ՀՀ տարածքում գրանցված տնտեսվարողներից Arca քարտերով կատարված անկանխիկ վճարումներից՝ ֆիզիկական վաճառքի կետերում կամ առցանց միջավայրում իրականացված գործարքների դեպքում եւ կազմում է մինչեւ 2%՝ 1,000 ՀՀ դրամը գերազանցող վճարումների համար։ Գործարքները, որոնց համար չի տրամադրվում հետվճար, նշված են բանկի կայքում։

Մեկ գործարքի համար հետվճարի առավելագույն չափը կազմում է 6,000 ՀՀ դրամ, իսկ մեկ անձի համար ամսական առավելագույն շեմը՝ 60,000 ՀՀ դրամ։

Arca կենսաթոշակային քարտերը նույնպես ներառված են ծրագրում, ինչը նշանակում է, որ գործող 20% վերադարձի ծրագրից բացի կենսաթոշակառուները նույնպես կարող են օգտվել մինչեւ 2% հետվճարից։

Ծրագիրը գործում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարված գործարքների համար, իսկ հետվճարների փոխանցումները կիրականացվեն 2026 թվականի փետրվարից մինչեւ 2027 թվականի հունվար։ Հետվճարները վճարվելու են մինչեւ հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1106

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW