S&P. Հայաստանի բանկային հատվածը մնում է կայուն

22.02.2026 | 23:00 Գլխավոր էջ / Նորություններ /
S&P Global Ratings գործակալությունը հայտնել է, որ «չնայած վարկավորման աճի շատ բարձր տեմպերին, Հայաստանի բանկային հատվածը մնում է կայուն՝ հենվելով ուժեղ կապիտալացման եւ բարձր շահութաբերության վրա»։

S&P Global Ratings գործակալությունը Հայաստանի վերաբերյալ կանխատեսումը «կայուն»-ից փոխել է «դրական»-ի՝ հաստատելով երկարաժամկետ եւ կարճաժամկետ սուվերեն վարկային վարկանիշները արտարժույթով եւ ազգային արժույթով՝ «BB-/B» մակարդակում։

«Ներկա պահին մենք Հայաստանի ֆինանսական կայունությանն առնչվող ռիսկերը գնահատում ենք որպես զուսպ։ Բանկային հատվածը մնում է լավ կապիտալացված եւ բարձր շահութաբեր՝ զուտ տոկոսային եկամտի բարձր մակարդակի աջակցությամբ։ Վարկավորման աճի տեմպերը տարեկան կտրվածքով գերազանցում են 20%-ը՝ հիմնականում սպառողական եւ հիփոթեքային վարկավորման հաշվին։

Հիփոթեքային տոկոսների հարկային նվազեցումների աստիճանական վերացումը եւ մակրոպրուդենցիալ խստացման միջոցները սկսել են զսպել բնակարանային շուկայի պահանջարկը՝ հատկապես Երեւանում։ Բանկերի ակտիվների եւ պասիվների դոլարայնացումը վերջին տարիներին նվազման միտում է ցուցաբերում. ներկայում արտարժույթով արտահայտված է ներքին ավանդների եւ վարկերի մոտ մեկ երրորդը»,- նշել է գործակալությունը։

«Բանկային հատվածի մասնաբաժինը կարճաժամկետ արտաքին պարտքի ծավալում (հիմնականում ոչ ռեզիդենտների ավանդները) կազմում է համեմատաբար մեծ ցուցանիշ՝ $ 3,3 մլրդ։ Ակնկալում ենք, որ մինչեւ 2029 թ. պահուստները կցուցաբերեն ավելի չափավոր աճ՝ տարեկան մոտ 5%»,- ասված է S&P Global Ratings-ի զեկույցում։
Դիտում՝ 1264

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW