Հայաստանը եւ Կենտրոնական Ասիայի երկրները պահպանում են աճի բարձր տեմպերը: Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) նոր Մակրոտնտեսական զեկույցում:Դրանում նշվում է, որ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 7,2%-ով:«Աճի մեջ հիմնական ներդրում ունեցել է ծառայությունների ոլորտը՝ ֆինանսական գործունեությունը, ՏՏ-ն, ինչպես նաեւ շինարարությունը: Պահանջարկի կողմից որպես առանցքային դրայվերներ հանդես են եկել տնային տնտեսությունների սպառողական ծախսերը եւ ներդրումները: 2026 թ. սկզբին տնտեսական ակտիվությունը շարունակում է մնալ բարձր՝ հունվարին կազմելով 7,6%», - ասված է փաստաթղթում: Tweet Դիտում՝ 469