IDBank-ը եւ Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» հիմնադրամի հետ՝ կրթական եւ սոցիալական ծրագրերի շրջանակում՝ նպաստելով երիտասարդների զարգացմանը եւ համայնքներում դրական փոփոխությունների խթանմանը։ Նախորդ տարվա հուլիսին «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում «ԶԱՐԿ» հիմնադրամին տրամադրվել է 5,042,314 դրամ։ Այդ գումարի շնորհիվ հիմնադրամը կառուցել է ուսումնական արգելագոտի ԶԱՐԿ էկոճամբարում, որը միտված է երեխաների եւ դեռահասների կրթական, մարզական եւ առաջնորդական զարգացման գործնական դասերի հավաքատեղի ծառայելուն։ Էկոճամբարը նախատեսված է բնության մեջ ուսուցման, թիմային աշխատանքի եւ ինքնազարգացման միջավայր ապահովելու համար, ինչպես նաեւ երեխաների եւ երիտասարդների մոտ բնապահպանական գիտակցության բարձրացմանը, բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի ձեւավորմանը, եւ էկոլոգիական կրթության տարածմանը։ Այս տարի համագործակցության շրջանակում Կոտայքի մարզի 4 բնակավայրի շուրջ 70 երեխայի համար իրականացվել են IDBank-ի եւ Իդրամի կողմից կազմակերպված ֆինանսական գրագիտության դասընթացներ։ Դասընթացների նպատակն է երեխաներին ծանոթացնել ֆինանսների կառավարման հիմունքներին, խնայողության մշակույթին եւ պատասխանատու ֆինանսական վարքագծին՝ ձեւավորելով ճիշտ ֆինանսական որոշումներ կայացնելու կարողություն դեռ վաղ տարիքից։ IDBank-ի եւ Իդրամի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ նման ծրագրերը կարեւոր ներդրում են երիտասարդների կրթության եւ համայնքների զարգացման գործում։ «Մենք կարեւորում ենք այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են երիտասարդների գիտելիքների ընդլայնմանը եւ նրանց ձեւավորմանը որպես պատասխանատու քաղաքացիներ։ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շնորհիվ հնարավոր է դառնում իրականացնել ծրագրեր, որոնք համատեղում են կրթությունը, սոցիալական պատասխանատվությունը եւ համայնքային զարգացումը», - նշել է Տաթեւիկ Վարդեւանյանը։ «ԶԱՐԿ» հիմնադրամի տնօրեն Հասմիկ Ինգիլիզյանի խոսքով՝ IDBank-ի եւ Իդրամի հետ համագործակցությունը կարեւոր հնարավորություն է տալիս կյանքի կոչելու կրթական այնպիսի ծրագրեր, որոնք դրական ազդեցություն ունեն բազմաթիվ երեխաների եւ երիտասարդների վրա։ «Մեզ համար մեծ արժեք ուներ այն աջակցությունը, որը ստացանք «Մի դրամի ուժը» նախաձեռնության միջոցով։ Համոզված ենք, որ նման համագործակցությունները շարունակական դրական ազդեցություն կունենան համայնքների զարգացման վրա», - նշել է Հասմիկ Ինգիլիզյանը։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից Tweet Դիտում՝ 950