«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից իր նախաձեռնությամբ կդադարեցնի գործունեությունը բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում:Բանկի Խորհուրդն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնում Անդրանիկ Գրիգորյանին՝ Կոնվերս Բանկում նրա ղեկավարման եւ բանկի առաջնորդության գործում կարեւոր ավանդի համար:«Մեր երախտագիտությունն ենք հայտնում Անդրանիկ Գրիգորյանին առաջնորդության եւ բանկի զարգացման գործում ունեցած կարեւոր ներդրման համար։ Նրա կառավարման ընթացքում Կոնվերս Բանկը ամրապնդեց իր դիրքերը Հայաստանի ֆինանսական համակարգում, շարունակեց զարգացնել գործարար հարաբերությունները, զարկ տրվեց բանկի տեխնոլոգիական փոխակերպմանը, ընդլայնվեցին հաճախորդների եւ ՀՀ տնտեսության աջակցությանը միտված պրոդուկտային առաջարկները։ Այդ գործընթացում առանձնահատուկ շեշտադրում կատարվեց թվային պրոդուկտների եւ ծառայությունների զարգացման վրա։ Անդրանիկ Գրիգորյանին մաղթում ենք նոր հաջողություններ իր հետագա նախաձեռնություններում»,- ասել է Կոնվերս Բանկի Խորհրդի նախագահ Մարսելո Վենդեն:Կառավարման շարունակականությունն ապահովելու նպատակով Խորհուրդը բանկի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Հրանտ Հակոբյանին, ով ներկայում զբաղեցնում է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի եւ ֆինանսական տնօրենի պաշտոնները։ Նշանակումն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից։«Վերջին 10 տարվա ընթացքում Հրանտ Հակոբյանը եղել է բանկի ղեկավար կազմի առանցքային անդամներից մեկը։ Նրա նշանակմամբ Խորհուրդը նպատակ ունի ապահովել առաջնորդության շարունակականությունը եւ բանկի զարգացման ռազմավարության հետեւողական իրականացումը»,- նշել է Մարսելո Վենդեն:Կոնվերս Բանկի մասին«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը գործում է Հայաստանում եւ տրամադրում է բանկային ծառայությունների լայն շրջանակ ֆիզիկական անձանց, փոքր եւ միջին ձեռնարկություններին, ինչպես նաեւ կորպորատիվ հաճախորդներին։ Tweet Դիտում՝ 2028