Ակնթարթային գործարքներ՝ անվտանգ ու հարմարավետ. հաճախորդների հարմարավետության Ինեկոբանկի բանաձեւը

01.11.2021 | 18:17 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Ինեկոբանկ
Այս տարի Ինեկոբանկը՝ ի թիվս ՏՏ ոլորտի առաջատարների մասնակցում էր DigiTec Expo-ին «Նորարություն հանուն հարմարավետության» կարգախոսի ներքո:

Banks.am-ը բանկի ներկայացուցիչների հետ զրուցել է հաճախորդների առօրյան առավել հարմարավետ դարձնող նոր լուծումների մասին, իսկ հաճախորդներից պարզել՝ ինչու են դրանք նախընտրելի:

Թվային գործարքներ ու բարձրորակ սպասարկում

«Գործունեության 25 տարիների ընթացքում մենք շարունակաբար նոր մոտեցումներ եւ ծառայություններ ենք մշակել ժամանակն արժեւորող հաճախորդների համար: Մեր թվային լուծումների հարյուրհազարավոր օգտատերեր իրենց առօրյա ֆինանսական գործարքները կատարում են առանց բանկ այցելելու: Որեւէ նորարարություն ինքնանպատակ չէ. Ինեկոբանկի բոլոր ծառայությունները հաճախորդների լրացուցիչ հարմարավետության համար են»,- նշել է Ինեկոբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Լեւոն Ռուբինյանը:



Նրա խոսքով՝ հաճախորդների համար առաջնային է սպասարկման որակը, որի համար էլ Ինեկոբանկը ներդնում է թվային նորագույն լուծումներ՝ զուգակցելով դրանք դասական բանկային ծառայությունների հետ :

«Կարեւորելով սպասարկման որակը՝ մենք ներկայացնում ենք քարտերի եւ հաշվի փաթեթների  տեսակներ, որոնք ստեղծված են տարբեր կենսաձեւեր ունեցող հաճախորդների համար: Քարտերը տարբերվում են իրենց պարամետրերով եւ լրացուցիչ հնարավորություններով՝ թույլ տալով հաճախորդին ընտրել իրեն ամենահամապատասխանը»,- մանրամասնում է Լեւոն Ռուբինյանը:

Առաջարկվող 4 փաթեթները նախատեսված են բանկային ամենաանհրաժեշտ ծառայություններով հետաքրքրված անձանցից ընդհուպ մինչեւ արտոնյալ պայմաններ ու անհատական մենեջերի ծառայություններ նախընտրողների համար:



Անվտանգությունը օնլայն տիրույթում

DigiTec Expo-ի ընթացքում Ինեկոբանկը ներկայացնում էր նաեւ հաճախորդների կողմից սիրված եւ պահանջված Visa Digital քարտը, որը հոգում է օնլայն տիրույթում կատարվող գործարքների անվտանգության մասին ու նվազեցնում զեղծարարությունների ռիսկերը:

Քարտը ոչ թե ֆիզիկական է, այլ թվային, եւ հասանելի է InecoMobile հավելվածի միջոցով: Բանկի դիջիթեքյան տաղավարում աշխատակիցներն ներկայացնում  էին՝ինչպես վայրկյանների ընթացքում պատվիրել Visa Digital քարտ, որն առավելագույնը երկու ժամվա ընթացքում արդեն հաճախորդի տրամադրության տակ է: Այդպիսի հաճախորդներից էր նաեւ Արմեն Մխոյանը, որը Banks.am-ի հետ զրույցում պատմում է՝ ինչու որոշեց անմիջապես օգտվել առաջարկվող ծառայությունից:



«Այժմ հաճախ ենք լսում օնլայն տիրույթից տվյալների արտահոսքի, տարբեր կեղծարարությունների ու գումարի գողությունների մասին: Ինքս հաճախ եմ գնումներ կատարում տարբեր օնլայն խանութներից, երբեմն ստիպված եմ լինում օգտվել ոչ այդքան հայտնի կամ վստահելի հարթակներից: Նման դեպքերում խուսափում եմ լրացնել հիմնական քարտիս տվյալները, որովհետեւ այդ դեպքում քարտի վրա շատ գումար ունենալը ռիսկային է դառնում: Visa Digital-ը միանգամայն լուծում է այս խնդիրը: Այսուհետ կարող եմ օնլայն հարթակներում գրանցել այս քարտի տվյալներն ու անհրաժեշտության դեպքում InecoMobile  հավելվածի միջոցով ակնթարթորեն դրա վրա փոխանցել պահանջվող գումարը»,- մանրամասնում է Ինեկոբանկի հաճախորդը:



Ակնթարթային վճարումներ


Բանկային համակարգը թվային դարում ամենաարագ փոխակերպվող ոլորտներից է: Այս առումով Ինեկոբանկը ձգտում է ոչ միայն հետեւել ժամանակակից թրենդներին, այլ նաեւ լինել դրանք առաջադրողը:

«Ինեկոբանկը Հայաստանում առաջիններից էր, որ ներդրեց մոբայլ բենքինգի հավելվածը դեռեւս 2014 թվականին: Այս տարիների ընթացքում հավելվածը շարունակաբար զարգացնել ու համալրել ենք տվյալ ժամանակահատվածում պահանջված ու ապագային միտված լուծումներով: Ակտիվ աշխատում ենք, որպեսզի առաջիկայում ներկայացնենք նոր գործիքներ»,- ասում է Ինեկոբանկի մարքեթինգի ծառայության ղեկավար Տիգրան Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանը


Նրա խոսքով՝ այսօր Ինեկոբանկի ծառայությունների բացարձակ մեծամասնությունը հասանելի է թվային ուղիներով՝ InecoMobile հավելվածի եւ InecoOnline համակարգի միջոցով: Հարմարավետությունը լիարժեք դարձելուն է միտված նաեւ NFC անհպում վճարման գործարկումը, որն արդեն հասանելի է Ինեկոբանկի Visa քարտապաններին, ովքեր օգտագործում են Android օպերացիոն համակարգով սմարթֆոն :

«Այս նորարարությունները առավելագույնս նպաստում են, որպեսզի ժամանակն արժեւորող հաճախորդները ակնթարթորեն իրականացնեն իրենց անհրաժեշտ գործարքները»,-հավելում է Տիգրան Սարգսյանը:

Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Դիտում՝ 14095
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai