Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանը դիտարկում է ոչ միայն ենթակառուցվածքային, այլեւ կլիմայի փոփոխությանը դիմակայող նախագծերի ֆինանսավորման տեսանկյունից։Այդ մասին այսօր Թբիլիսիում ասել է ԱԶԲ շուկայական լուծումների հարցերով փոխնախագահ Բհարգավ Դասգուպտան՝ պատասխանելով Banks.am-ի հարցին։Նա հիշեցրել է, որ երկրների հետ ԱԶԲ գործակցությունը կառուցվում է չորսամյա ռազմավարությունների հիման վրա, իսկ նախագծերն իրականացվում են ինչպես ուղղակիորեն պետության հետ, այնպես էլ պետական-մասնավոր համագործակցության եղանակով։Բհարգավ Դասգուպտան նշել է, որ 2023 թվականին ԱԶԲ-ն մոտ $7.6 միլիոն է ներդրել վրացական Tegeta Motors ընկերության առաջին «կանաչ» պարտատոմսերում, իսկ ներգրավված միջոցներն ուղղվել են էլեկտրամոբիլների ձեռքբերման եւ լրացուցիչ 70 լիցքավորման կայան հիմնելու համար։Մայիսի 2-ին Վրաստանի մայրաքաղաքում մեկնարկել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կառավարիչների տարեկան ժողովը։ Tweet Դիտում՝ 1423