Հաստատվել է ԵԱՏՄ–ից արտահանվող ապրանքների ծագման միասնական համակարգի համաձայնագիրը

02.05.2024 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #կառավարություն
Կառավարությունը հավանություն է տվել «ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի վավերացմանը։

Այն սահմանում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգ։

Համաձայնագրի հիմնական նպատակն է համակարգել եւ միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված բոլոր հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, վերացնել նշված ոլորտում առկա իրավական բացերը:
Դիտում՝ 2047

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW