Elevandi-ն աջակցում է տարածաշրջանային ֆինտեխ հանգույց դառնալու Վրաստանի հավակնությանը

03.05.2024 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Elevandi #ֆինտեխ հանգույց
Թբիլիսիում անցկացվող Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարեկան ժողովի շրջանակում Վրաստանի Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նատիա Տուրնավան եւ Elevandi-ի գործադիր տնօրեն Փեթ Պատելը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Elevandi-ն ոչ առեւտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է Սինգապուրի դրամավարկային մարմնի կողմից: Այն խրախուսում է միջազգային համագործակցությունը նորարար տեխնոլոգիաների եւ դրանց կիրառման ոլորտում կառավարությունների, բիզնեսի, ակադեմիական շրջանակների եւ քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ փոխգործակցության միջոցով:



Հուշագիրը միտված է խորացնելու Վրաստանի Ազգային բանկի եւ Elevandi-ի համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում։

Ճանաչելով Վրաստանի ներուժը «Միջին միջանցքում»՝ կողմերը քննարկում են համագործակցության հնարավորությունը՝ Վրաստանը տարածաշրջանային ֆինտեխ հանգույցի վերածելու նպատակով։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 11212

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW