Ինեկոբանկը ԴիջիԹեք 2021-ին. նորարարություն հանուն հարմարավետության
29.10.2021 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ինեկոբանկ

Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան համախմբող ԴիջիԹեք 2021 ցուցահանդեսի ընթացքում Ինեկոբանկը ներկայացնում է ամենահարմարավետ թվային բանկինգի՝ InecoMobile հավելվածի նոր հնարավորությունները եւ հատուկ առաջարկներով հանդես գալիս ժամանակն արժեւորող հաճախորդների համար:
Հոկտեմբերի 29-ից 31-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ՏՏ ոլորտի խոշորագույն եւ ամենասպասված միջոցառման այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Ինեկոբանկի նոր առաջարկներին, ընտրելու իրենց կենսաոճին առավել հարմար ծառայությունները, բացահայտելու NFC անհպում վճարումների առավելությունները եւ հատուկ պայմաններով պատվիրելու ժամանակակից Visa Digital քարտ:
«Ինեկոբանկն ավանդաբար մասնակցում է տարվա ամենաթվային միջոցառմանը. այս տարվա ԴիջիԹեքը հատուկ կարեւորություն ունի, քանի որ երկար դադարից հետո մի հարկի տակ է համախմբելու ՏՏ ոլորտի առաջատարներին եւ հանրության հետ ոչ թվային շփման հնարավորություն է ընձեռելու»,- ասել է Ինեկոբանկի Մարքեթինգի ծառայության ղեկավար Տիգրան Սարգսյանը,- «Ինչպես խոստացել էինք՝ ՏեխնոԱշուն 2021-ի շրջանակում թվային նորարարությունները գնահատողներին սպասվում են հատուկ առաջարկներ եւ անակնկալներ Ինեկոբանկի կողմից: Կհանդիպենք ԴիջիԹեք 2021-ին ամենաթվային բանկի տաղավարում»:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: