Ազգային մշակութային ժառանգության եւ ավանդույթների պահպանման նպատակով Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին:Դրա ելույթների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած համերգի հանրայնացման նպատակով Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին։ «Հայկական ժողովրդական արվեստը ներկա¬յացնող երաժշտական եւ պարային խմբերի՝ «Ալթունյան» պետական անսամբլի, Հայաստանի պարի պետական անսամբլի, Հայաստանի ազգային նվագարանների, «Բարեկամություն» պետական անսամբլի, «Ակունք» ազգագրական համույթի եւ «Գուսան» պետական անսամբլի միավորման արդյունքում ձեւավորված ՊՈԱԿ-ի հիﬓական եւ կարեւոր նպատակն է ժողովրդական երաժշտության, պարարվեստի ոլորտներում ﬕասնական մշակութային գործունեության իրականացումը, մասնավորապես՝ կատարողական արվեստի ավանդույթների պահպանուﬓ ու զարգացումը, հասարակության հոգեւոր պահանջների ձեւավորուﬓ ու բավարարումը, գեղարվեստական բարձրարժեք արդյունքի ապահովումը, ﬕջազգայնացումը, հանրային վարկանիշի բարձրացումը, մշակութային հանրությանը հաղորդակից դարձնելը հայկական ժողովրդական արվեստին»,- ասված է բանկի հաղորդագրությունում:««Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը թեեւ մեկ տարի է, ինչ կազմավորվել է, սակայն այս կարճ ընթացքում հասցրել ենք տասնյակ համերգների մասնակցել, հանդես գալ նաեւ Հայաստանի սահմաններից դուրս։ Մեր գլխավոր նպատակը հայկական մշակույթի պահպանումն է եւ շատ ուրախ ենք, որ այս գործում մեր կողքին է Ֆասթ Բանկը։ Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաեւ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները։ Այսպիսով՝ մեր կատարումները վայելելու հնարավորություն ենք տվել նաեւ նրանց, ովքեր ֆիզիկապես ներկա չեն գտնվել մեր ելույթներին», - նշել է կենտրոնի ղեկավար Արﬔն Սարգսյանը։ Նշվում է, որ Ֆասթ Բանկի կողմից կրթական, սոցիալական եւ մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում եւ ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւոր մաս է: Tweet Դիտում՝ 1386