Գործարար ոլորտը ձգտում է ավտոմատացման

28.09.2021 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Softline Armenia #Սարգիս Հարությունյան #Սվետլանա Անիսիմովա

Softline Armenia-ի տնօրեն Սարգիս Հարությունյանը եւ Ռուսաստանում ու ԱՊՀ-ում UiPath-ի գլխավոր տնօրեն Սվետլանա Անիսիմովան քննարկել են բիզնես գործընթացների թվայնացման ՏՏ միտումները:

Սարգիս Հարությունյան

Տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են ահռելի արագությամբ, մասամբ դա պայմանավորված է գործարար ոլորտի զարգացման եւ դրա հետ կապված կարիքների հետ: Այսօր ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում, գործարար ոլորտի հիմնական կարիքներից մեկը բիզնես գործընթացների ավտոմատացումն է: Դա պայմանավորված է նրանով, որ գործարար ոլորտը ձգտում է նվազեցնել ամենօրյա կրկնվող աշխատանքը, կենտրոնանալ ավելի կարեւոր խնդիրների լուծման շուրջ եւ նվազեցնել ծախսերը:  

Այս խնդիրը լուծելու համար կան բազմաթիվ լուծումներ, կառանձնացնեմ RPA (Robotic Process Automation) տեխնոլոգիան, որը պատկանում է ՏՏ ոլորտի վերջին նվաճումներին եւ բիզնես գործընթացների ավտոմատացման հիմնական գործիքներից է: RPA-ն թույլ է տալիս ավտոմատացնել բիզնես գործընթացները ծրագրային ռոբոտների օգտագործման միջոցով: Նրանք կրկնում են աշխատակիցների գործողությունները՝ ժամանակ ազատելով ավելի կարեւոր եւ բարդ խնդիրների լուծման համար: Ռոբոտը ծրագրակազմ է, որը կարող է մոդելավորել աշխատողների կողմից ստանդարտ եւ կրկնվող գործողությունները տեղեկատվական համակարգերում եւ ծրագրերում:

Ըստ էության, ծրագրային ռոբոտները նմանակում են մարդու գործողությունները. նրանք կարող են տեսնել բաց ծրագրերի տարրեր, հասկանալ, թե որտեղ են գտնվում կոճակները, մուտքագրման դաշտերը, տեքստը, աղյուսակները եւ ինտերակտիվ ինտերֆեյսի այլ տարրերը: Պարզ ասած, ռոբոտները «գիտեն», թե ինչ է պետք անել: Ծրագրային ռոբոտների հիմնական ուժը օգտատերերի ինտերֆեյսի հետ փոխգործակցության ունակությունն է: Սա թույլ է տալիս ավտոմատացնել երկարատեւ գործընթացներ, որոնք ներառում են բազմաթիվ համակարգեր: Դուք կարող եք ռոբոտացնել ինչպես ստանդարտ գրասենյակային ծրագրեր, այնպես էլ բարդ ERP համակարգեր, նույնիսկ «ինքնուրույն» գրված ծրագրեր: Պարզ ասած, ցանկացած համակարգ եւ ծրագիր, որոնց հետ մարդը կարող է աշխատել, հնարավոր է ավտոմատացվել ռոբոտների միջոցով:

Softline-ի բազմաթիվ երկրներում կատարված վերլուծական եւ պրոեկտային աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ էապես փոխել բիզնես գործընթացների կազմակերպման ընթացքը, արդիականացնել գործարար տեղեկատվության մշակման կորպորատիվ կանոնները եւ ներդնել RPA տեխնոլոգիան տարբեր ոլորտների ընկերություններում: Նշեմ, որ RPA-ի զանգվածային ներդրումն այժմ ամենուր տեղի է ունենում ERP եւ EIM համակարգերի ներդրման հետ մեկտեղ:  

Մեր փորձագիտական գնահատականը ցույց է տալիս, որ ընկերությունների ղեկավարության մեծ մասը դրական է գնահատում ընկերությունում RPA ավտոմատացման գործիքների ներդրման ազդեցությունը եւ գտնում են, որ RPA-ն կարող է փոխել ընկերությունների առկա բիզնես մոդելները: Մեր գնահատմամբ, նման տեխնոլոգիաների ներդրումը նպաստում է աշխատանքի արդյունավետության բարձրացմանը եւ նվազեցնում անձնակազմի ծախսերը:

Շնորհիվ RPA-ի դուք կարող եք նորովի նայեք բիզնես գործընթացներին: Այս տեխնոլոգիան ավտոմատացնում է բազմաթիվ կորպորատիվ գործառույթներ՝ սկսած գրասենյակային պարզ աշխատանքներից մինչեւ հեռավար ՏՏ ենթակառուցվածք:

Նշեմ ռոբոտացման հիմնական առավելությունները՝

- Ընկերության աշխատակիցները կարող են կենտրոնանալ ավելի խելացի աշխատանքի, այլ ոչ թե կրկնվող ստանդարտ խնդիրների վրա:

- Սխալվելու հավանականությունը լիովին բացառված է: Աշխատակիցը կարող է սխալ մուտքագրել տեքստային եւ թվային տվյալները, մինչդեռ ռոբոտը միշտ գործում է ըստ սահմանված հրահանգների եւ երբեք չի սխալվում:

- Ռոբոտը թվային աշխատակից է, որը կարող է կատարել ցուցումներով սահմանված ցանկացած աշխատանք: Այն հիանալի կատարում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են կոճակներին սեղմելը, տեքստի պատճենումը եւ ճանաչումը, պատճենված տեքստի տեղադրումը այլ համակարգերի եւ ձեւերի մեջ, հաշվետվությունների կառուցումը, տվյալների բազաների եւ պետական համակարգերի ծրագրերում գործողությունների կատարումը, այն նաեւ կարող է արագ հաղորդագրություններ ուղարկել եւ կատարել այլ պարզ եւ սովորական գործողություններ:

- RPA-ն կտրուկ նվազեցնում է ստանդարտ բիզնես գործընթացների կատարման ժամանակը, այդ թվում` անդորրագրերի մշակումը, հաճախորդների սպասարկումը եւ ցանկացած այլ գործընթաց, որը պահանջում է մուտք գործել առկա բազմաթիվ ՏՏ համակարգեր:

- Բիզնես հետախուզությունն ավելի հուսալի է եւ հասանելի: RPA -ի միջոցով կատարված յուրաքանչյուր գործընթաց գրանցվում է: Եվ այդ տվյալների շնորհիվ ցանկացած ավարտված գործընթաց կարող է համակողմանիորեն վերլուծվել:

Սարգիս Հարությունյանը


Այսօր ծրագրավորող ընկերություններն առաջարկում են բիզնես գործընթացների լայն շրջանակի օպտիմալացման համար նախատեսված մի շարք RPA ծառայություններ: Ներկա պահին կառանձնացնեի UiPath-ին՝ RPA լուծումների համաշխարհային առաջատարին:

UiPath-ը RPA շուկայում առաջատար ընկերություն է, որը մի քանի տարի առաջատար է եղել Gartner Magic Quadrant-ում եւ ստացել Forrester-ի վերլուծաբանների լավագույն վարկանիշները: 2020 թվականին աշխարհում ավելի քան 7500 ընկերություն ընտրել է UiPath-ը որպես կորպորատիվ հարթակ՝ իրենց բիզնես գործընթացների ռոբոտային ավտոմատացման համար:

Նշեմ, որ մեր թիմը պատրաստ է ավելի մանրամասն ներկայացնել եւ ինտեգրել UiPath լուծումները: Հարկավոր է ընդամենը անցում կատարել մեր կայք, լրացնել համապատասխան ձեւը, եւ մեր մասնագետները կկապվեն ձեզ հետ:

Սվետլանա Անիսիմովա

Խոսելով RPA -ի մասին՝ կառանձնացնեմ երկու հիմնական առավելություն՝ խնայողություն եւ աշխատանքային պրոցեսների արդյունավետության բարձրացում:
RPA տեխնոլոգիաների առավելությունների մասին մանրամասն արդեն խոսվել է, եկեք դիտարկենք RPA-ի օգտագործման ոլորտները: Ֆինանսական եւ հաշվապահական ստորաբաժանումներն օգտագործում են RPA-ն` մարդկային սխալները վերացնելու եւ տվյալների մուտքագրման ժամանակը օպտիմալացնելու համար։ RPA-ն կարգավորում է վճարումների մշակումը, անդորրագրերը, հաշիվ-ապրանքագրերը եւ այլն:

Հաճախորդների սպասարկման կենտրոններում եւ հաճախորդների սպասարկման ծրագրերում ռոբոտները կարող են աջակցել օժանդակ անձնակազմին՝ բարձրացնելով նրանց արտադրողականությունը: Այսպիսով, մարդկային ռեսուրսները կարող են վերաբաշխվել ավելի բարդ խնդիրների լուծման համար: Ռոբոտը հաճախորդի մասին տեղեկատվություն կարող է գտնել բոլոր համակարգերում մեկ ակնթարթում եւ օժանդակ աշխատողին տրամադրել իր ծառայության պատմության բոլոր տեղեկությունները: Այսպիսով, կոնտակտային կենտրոնի աշխատակիցը ծախսում է իր ռեսուրսները հաճախորդին օգնելու, այլ ոչ թե բիզնես ծրագրերի հետ աշխատելու եւ տեղեկատվություն որոնելու վրա:

ՄՌԿ ստորաբաժանումները  հիմնված են ռոբոտների վրա՝ աշխատակիցների արձակուրդների, տեղափոխությունների եւ աշխատանքից ազատման գործընթացների համար: Օրինակ, RPA օգտագործող ընկերությունների աշխատակիցների հարցումների մշակումը թույլ է տալիս ավտոմատ գեներացնել եւ տրամադրել անհրաժեշտ վկայականներ եւ փաստաթղթեր: Ռոբոտները կարող են որոնել եւ մշակել ռեզյումեներ եւ թեկնածուների լրացրած հարցաթերթիկներ։

RPA-ն նաեւ ապահովում է կորպորատիվ հավելվածների ինտեգրումը՝ պարզեցնելով վաճառքի թիմի աշխատանքը: Ավտոմատ ռոբոտացման շնորհիվ վաճառքի թիմերը կրճատում են վաճառքի ցիկլերը եւ բարձրացնում փոխակերպման ցուցանիշը:

ՏՏ մասնագետները օգտագործում են RPA լուծումները` ծրագրեր տեղադրելու եւ ցանցային սարքերը վերահսկելու համար: RPA-ն իդեալական լուծում է հեռակառավարվող ՏՏ ենթակառուցվածքների կառավարման համար, քանի որ այն կարող է գտնել եւ լուծել խնդիրները ավելի արագ, քան մարդը:

Դիտարկենք բանկերում բիզնես գործընթացների ռոբոտացման լուծումների մի քանի իրական օրինակներ:

«Խելացի» ռոբոտ, որը մշակում է հաճախորդների բողոքները 24/7 ռեժիմով: Այս լուծումը օգնում է մշակել հաճախորդների հարցումները, որոնք ծագում են բանկոմատների հետ աշխատելիս: Բանկերի համար այս գործառույթը շատ կարեւոր է հաճախորդների համար առավել հարմարավետ սպասարկման ձեւավորման համար: Ռոբոտը բանկին օգնում է ավտոմատացնել АТМ բողոքների գործընթացը: Նա ստուգում է դրանց ճշգրտությունը, այնուհետեւ իդենտիֆիկացնում է հաճախորդի տվյալները, նույնացնում եւ զտում է կրկնվող հարցումները, ստուգում է պահանջվող դաշտերի լրացումը եւ հաճախորդի հայտարարած տեղեկատվության համապատասխանությունը բանկի համակարգերից ստացված տվյալների հետ, վերլուծում է հիմնական հաշիվների քաղվածքները եւ քարտերը, բանկոմատների էլեկտրոնային տեղեկամատյանները, ինչպես նաեւ կազմում է վճարման հանձնարարական:

Ռոբոտացման համակարգ, որը մշակում է մուտքային հարցումները: Այս լուծումը օգնում է նվազեցնել սպասման ժամանակը եւ մուտքային հարցումների մշակումը կատարվում է մեկ օրում: Մեկ այլ կարեւոր հանգամանք՝ այսպիսի լուծումը նվազեցնում է անձնակազմի ծախսերը։

Ռոբոտացման համակարգ, որը կանոնավոր բեռնում է փաստաթղթերը: Այս բիզնես գործընթացը նույնպես ամենատարածվածներից մեկն է։ Սովորաբար ընկերություններին ավելի շատ հետաքրքրում են բանկային քաղվածքները: Բանկերն իրենք հազվադեպ են API-ներ տրամադրում հաճախորդներին, ուստի RPA-ն այստեղ այլ տեխնոլոգիաների համեմատ մրցակցությունից դուրս է: Հետազոտության համաձայն, օպերացիոն գործընթացներում ռոբոտները կարող են օգնել բանկերին խնայել մինչեւ 75% ՝ բարձրացնելով դրանց արտադրողականությունն ու որակը:

Ծրագրային ռոբոտներն արագ են մշակվում, եւ ռոբոտացման համակարգերի ինտեգրումը շատ ավելի քիչ ժամանակ է պահանջում, քան զրոյից նոր բանկային համակարգերի կամ գործառույթների մշակումը: Բացի այդ, RPA հարթակները թույլ են տալիս օգտվել պատրաստի լուծումներից, ինչը էլ ավելի է պարզեցնում ռոբոտացման գործընթացը:

Ռոբոտացման համակարգ, որը կատարում է ՏՏ համակարգերում կրկնվող գործողությունները: Նման կրկնվող գործընթացների օրինակներից են տվյալների մուտքագրումը պատճեններից, տեղեկատու գրքերի հաշվետվության կազմումը եւ թարմացումը: RPA-ն շատ լավ է կատարում նման խնդիրները, եթե բիզնես գործընթացները լավ կանոնակարգված են:

Ռոբոտացման համակարգ, որը կատարում է փաստաթղթի հաստատման գործընթացը: Խոշոր ընկերություններում, մասնավորապես բանկերում, շահագրգիռ կողմերի հետ նորաստեղծ փաստաթղթերի հաստատումը խոշոր բիզնես գործընթաց է: Սովորաբար այն վարում է աշխատակիցը, ով փաստաթղթերը հաստատման համար դրանք մուտքագրում է համակարգ, այնուհետեւ այնտեղ ավելացնում է բոլոր հաստատողներին եւ նշում լրացուցիչ անհրաժեշտ տվյալներ (նախագծի տեսակը, պատասխանատու անձը եւ այլն):

Եզրափակելով, կցանկանայի նշել, որ ծրագրային ռոբոտների ներդրումը սկսելուց առաջ դուք պետք է ուսումնասիրեք ձեր բիզնես գործընթացները եւ հասկանաք՝ արդյոք դրանք բավարարում են ռոբոտացման նվազագույն պահանջներին։ Առաջին հերթին, դրանք կանոնավոր, լավ ձեւակերպված գործընթացներ են, որոնք հաճախ փոխվում են ժամանակի ընթացքում։ Եթե գործընթացները համապատասխանում են այս չափանիշներին, ռոբոտների օգտագործումը հիանալի միջոց է ընկերության համար ժամանակ եւ գումար խնայելու համար:

Դիտում՝ 44027
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai