Աշխատելով Միլենիալների եւ Սերունդ Z-ի հետ։ Նոր սկի՞զբ, թե՞ սկզբի ավարտ

18.05.2019 | 14:23 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
#Լեսլի Սզամոզի #Սերունդ
Դահլիճում, որտեղ անհանգիստ հետ-առաջ է քայլում Լեսլի Սզամոզին, նստած են հիմնականում 30 եւ ավելի տարիք ունեցողները։ Լեսլին մոտենում է նրանց, հանում ականջակալը, հայտարարում, որ «տանել չի կարողանում գլխին դրված ու սեղմող այդ իրը» եւ միանգամից հարց է ուղղում դահլիճին՝ «Ի՞նչ-որ մեկը տեղյակ է, թե ովքեր են Սերունդ Z-ից կամ Միլենիալներից»։ Մեկ-երկու պատասխան է հնչում, ճիշտ, բայց ոչ լիարժեք։

Պարզվում է, հայկական ականջին խորթ Սերունդ Z-ն (Generation Z) ու Միլենիալները (Millennials) ամենեւին էլ ֆանտաստիկ ֆիլմից չեն, բայց այս տերմիններով նրանց դեռ չեն դիմում։

Բայց նախ ով է Լեսլի Սզամոզին

Շեֆիլդի համալսարանի «Executive MBA» ծրագրի ակադեմիական տնօրենն է։ Դոկտոր Սզամոզին է հենց այն կարեւոր օղակներից մեկը, որը միավորում է Շեֆիլդի համալսարանն ու այնտեղ սովորել ցանկացողներին։

Ծրագիրը, որը նա ղեկավարում է, արդեն 26 տարի է Հարավային եւ Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի ամենաարդյունավետ MBA ծրագրերից մեկն է։

Լեսլի Սզամոզին

Հեղինակավոր այս համալսարանն աշխարհում հատկապես սիրում են Սզամոզիի՝ Executive MBA-ի ծրագրի համար։ Այն նորարարական է, միջազգային է, նախագծված է այսօրվա պահանջները բավարարելու համար ու նաեւ մասնակիցների միջին տարիքը 35-ն է։

Թե ինչպես են սովորում այնտեղ, ի՞նչ են սովորում, Լեսլին Հայաստանում պատմում է արդեն երրորդ անգամ։ Անկեղծանում է, նախորդ այցելությունը 10-ը օր առաջ էր, իսկ առաջին այցը մի քանի տարի առաջ, զգացողությունները շատ են փոխվել։

«Ամեն անգամ, երբ այս քաղաքում եմ, ինձ հիշեցնում եմ, թե որքան ֆանտաստիկ է այստեղ գտնվելը։ Հաճելի է նայել այստեղ ապրող մարդկանց եւ հասկանալ, որ նրանք երջանիկ են երկրի  փոփոխություններից։ Եվ իրականում հրաշալի զգացողություն է աճող, փոփոխվող համակարգի մաս կազմելը։ Արձանագրել եմ ինքս ինձ համար, որ այս երկրի բոլոր փոփոխությունների կենտրոնում հայ երիտասարդներն են։

Եվ այդ ամենը հատկապես կարեւոր է դառնում, երբ հասկանում ես, թե ինչ է կատարվում աշխարհում, թե գլոբալիզացիան ինչպես է կլանում բոլորին եւ ամեն ինչ։ Հայերը սկսել են անհատապես զգալ համակարգային փոփոխությունները, փոխվել է տեմպը, ձեւավորվում է այն սերունդը, որը պատրաստվում է մի օր ղեկավարել այս երկիրը։

Միակ բանը, ինչ պետք է անպայման անեն նրանք այս պահին՝ արագություն հավաքելն է։ Հենց հավաքեն, կսկսեն զգալ իրենց երկրի, երկրի ղեկավարման մեխանիզմները», - մեզ հետ զրույցում ասում է դոկտոր Սզամոզին։

Լեսլի Սզամոզին

Նա եկել է, որ անձամբ ներկայացնի իր ծրագրի նպատակը, հայ մենեջերներին եւ մասնագետներին Երեւանում ընթացող դասընթացներին մասնակցելու հնարավորություն ընձեռելի։ Ասում է, որ նրանք կարող են սովորել այդ ծրագրով առանց աշխատանքը ընդհատելու եւ ուսուցանելու համար այլ երկիր մեկնելու: Ծրագիրը տեւելու է երկու տարի՝ դասերն էլ ամիսը մեկ՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին։


Սերունդ Z-ն (Generation Z) ու Միլլենիալները (Millennials)

Երեւանյան այս դասախոսությունը դոկտոր Սզամոզիի նորություններից է, եւ «նոր այցեքարտերից» դեպի Շեֆիլդ։

Սկսում է Սերունդ Z-ից։ Ասում, որ այն ներառում է այն մարդկանց, ովքեր ծնվել եւ ծնվելու են 2000-ից մինչեւ 2024-2025-ը ընկած ժամանակահատվածում:  Z սերնդի ներկայացուցիչները չեն կարող ապրել առանց պլանշետների,  VR-ի եւ 3D իրականություն։ Նրանք կլանված են տեխնոլոգիաներով եւ գիտությամբ, եւ գիտնականների նախնական հաշվարկներով, ապագայում նրանք զբաղվելու են ինժեներա-տեխնիկական հարցերով, բիոբժշկությամբ, ռոբոտատեխնիկայով, արվեստով։

Իսկ Միլլենիալները 1981-ից հետո ծնվածների սերունդն է, որոնք հազարամյակ են դիմավորել։ Նրանք ներգրավված են թվային տեխնոլոգիաներում, բայց եւ կարողանում են ապրել նաեւ առանց դրա։ Նրանք Գորբաչովյան վերակառուցման եւ ԽՍՀՄ փլուզման ականատեսն են, կայուն են եւ նաեւ քաղաքական իրադարձությունների ականատեսները։


«Եվ ահա մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ ապրում ու «աշխատում ենք Միլլենիալների եւ Սերունդ Z-ի հետ։ Սա նոր սկիզբ է, թե՞ սկզբի ավարտ»» (Working with Millennials and Generation Z: A new beginning or the beginning of the end!), - իր դասախոսության անվանումը որպես հարցադրում է ուղղում Սզամոզին։

Օգտագործելով երկու սերունդների բախումը

Սզամոզին Banks.am-ին պատմում  է, որ հայերի հետ Շեֆիլդի համալսարանում աշխատելիս-դասավանդելիս է հասկացել, որ նրանք չափազանց տարբերվում են մյուս ազգերի ներկայացուցիչներից։

«Հայ ուսանողներն իսկապես հավատում են իրենց երկրին, նրանք ամենալավն են ուզում իրենց երկրի համար։ Մյուս երկրներում, որտեղ ես դաս եմ տալիս, հետաքրքրված են լավ կրթությամբ, որովհետեւ դա նրանց համար հնարավորություն է  ավելի հեշտ լքելու երկիրը։ Հայերի դեպքում հակառակն է, նրանք ուզում են լավ կրթություն ստանալ, որ կարողանան օգտակար լինել  իրենց երկրին»,- ժպիտը դեմքին պատմում է Սզամոզին։

Անդրադառնալով «Աշխատում ենք Միլենիալների եւ Սերունդ Z-ի հետ։ Սա նոր սկիզբ է, թե՞ սկզբի ավարտ» թեմային, այն անվանում է չափազանց կարեւոր։


«Տեսեք, այսօր հենց նոր սերունդը՝ Սերունդ Z-ն  է մուտք գործում աշխատատեղեր։ Եվ երբ նրանք հայտնվում են աշխատավայրում, նրանք կամ ավանդական մեթոդներին են բախվում ու բախում է տեղի ունենում, կամ էլ ընկերությունն է ինչ-որ բաներ փոխում իր քաղաքականության մեջ, որ չկորցնի նոր, բայց չափազանց հետաքրքիր սերնդի ներկայացուցիչ աշխատողին։

Եթե նայենք զարգացող երկրներին, ապա տեսնում ենք, թե ինչպես է նոր սերունդը կյանք ու կենսական էներգիա բերում «մեռած», հին ընկերություններին ու կառույցներին։  Եվ որքան շատ ու լավ մենք ճանաչենք նրանց, այնքան ավելի շատ օգուտ կքաղենք երկու սերունդների համատեղ գործունեությունից»։

Լեսլի Սզամոզին ասում է, որ սերունդների բախումից խուսափելու միակ տարբերակը ոչ միայն նոր աշխարհի ու նոր իրականության մարտահրավերները ճանաչելն է, այլ այդ երկու սերունդների տարբերությունները հասկանալը։

«Այն ընկերությունները, որոնք հասկանում են, որ նոր սերունդն է դեպի բարձր տեխնոլոգիաներ տանող ճանապարհը, միանշանակ շահում է, առաջադիմում է ու նոր բարձունքներ նվաճում։

Լեսլի Սզամոզին

Չե՞ք հավատում։ Այցելեք Սիլիկոնյան հովիտ եւ կտեսնեք, թե ինչ բախում է  Միլենիալների եւ Սերունդ Z-ի միջեւ։ Միլենիալները գուցե ավելի գրագետ են, հաղթել ու հաղթահարում են մի շարք խոչընդոտներ, բայց Սերունդ Z-ն էլ կարողանում է տեսնել ապագան։ Եվ ահա այս ամենը չմիավորելը եւ դրանից «չօգտվելը» կամ դրան թերահավատությամբ մոտենալը, առնվազն զենքերը ցած դնելն ու ապագա «միջակ» կարգավիճակի հետ հարմարվելն է։

Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:

Լուսին Մկրտչյան
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Դիտում՝ 7599
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai