Հունվար-մարտին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.3%-ով

25.04.2024 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #տնտեսական ակտիվության ցուցանիշ
2024թ. հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացելէ 14.3%-ով, իսկ 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ ցուցանիշն ավելացել է 15.3%-ով:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2024թ. հունվար-մարտին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 30.4%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 3.7%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 11.7%-ով։

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 26.5%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 5%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 1.4%-ով:

Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները  հաշվետու ժամանակահատվածում նվազել են համապատասխանաբար՝ 1.2% եւ 0.3%-ով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է շուրջ 2․1 անգամ: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 2.7 անգամ, իսկ ներմուծման ծավալը՝ 75.8%-ով:

Աննա Այվազյան
Դիտում՝ 1864
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW