Զախարովա. «Միր» քարտերի հարցում Հայաստանը տեղի է տվել Արեւմուտքի ճնշմանը

03.04.2024 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զախարովա #«Միր» քարտեր
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «Միր» քարտերի հարցում «Երեւանը տեղի է տվել Արեւմուտքի ճնշմանը»։

Ելույթ ունենալով ճեպազրույցում՝ նա նշել է, որ ««Միր» քարտերի շահագործման դադարեցման վնասները Հայաստանի համար ավելի մեծ կլինեն, քան արեւմտյան հնարավոր պատժամիջոցները»։

Ապրիլի 1-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ հայկական բանկերը դադարեցրել են «Միր» քարտերի սպասարկումը ոչ թե Երեւանի վարած քաղաքականության, այլ ԱՄՆ-ի ճնշման պատճառով։

«Շատ երկրներ բախվում են ԱՄՆ-ի աննախադեպ ճնշմանը՝ պատժամիջոցների եւ երկրորդական պատժամիջոցների սպառնալիքի հետ կապված: Իհարկե, ընկերությունները, բանկերը եւ այլ հաստատությունները միջոցներ են ձեռնարկում իրենց ռիսկերի հեջավորման համար», - ասել էր նա:
Դիտում՝ 10317

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW