Հայաստանի 18 առեւտրային բանկերն ընդգրկվել են 2024թ. հունվար-մարտ ամիսների ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 22.5 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 20.5 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 9.7%):2024թ. առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ակբա Բանկն է, որն ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարել 3.19 մլրդ դրամի հարկ: Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 55.2%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 13-րդն է:Ամերիաբանկը՝ 3.16 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն է (2023թ. նույն ժամանակահատվածում բանկը պետական բյուջե է վճարել 1.98 մլրդ դրամ): Վերջինի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 59.5%-ով, իսկ ընդհանուր հարկատուների ցուցակում բանկը 14-րդն է:Հաջորդում են Արդշինբանկը՝ 2.38 մլրդ դրամ (22-րդ տեղ, աճ՝ 56.5%), Յունիբանկը՝ 2.27 մլրդ դրամ հարկերի ծավալով (23-րդ տեղ, աճ՝ 184.4%), իսկ ամենախոշոր հարկատու բանկերի հնգյակը եզրափակում է Ինեկոբանկը՝ 2024թ. առաջին եռամսյակում պետբյուջե վճարելով 1.46 մլրդ դրամ հարկ (40-րդ տեղ, աճ՝ 18.2%)։1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ներկայացված են նաեւ.Evocabank-ը ՝ 1.4 մլրդ դրամ (44-րդ տեղ, աճ՝ 33.8%),Կոնվերս Բանկը՝ 1.28 մլրդ դրամ (50-րդ տեղ, աճ՝ 33․1%), Հայէկոնոմբանկը՝ 1.14 մլրդ դրամ (56-րդ տեղ, անկում՝ 36.2%),Ամիօ Բանկը՝ 1.09 մլրդ դրամ (60-րդ տեղ, աճ ՝ 198.9%),ԱրարատԲանկը՝ 1.01 մլրդ դրամ (64-րդ տեղ, աճ ՝ 59.3%),IDBank-ը՝ 0.97 մլրդ դրամ (67-րդ տեղ, աճ՝ 46.9%),ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 0.8 մլրդ դրամ (85-րդ տեղ, աճ՝ 5%),Արմսվիսբանկը՝ 0․62 մլրդ դրամ (106-րդ տեղ, աճ՝ 2.3%),Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ 0.61 մլրդ դրամ (109-րդ տեղ, աճ ՝ 35.4%),Ֆասթ Բանկը՝ 0.51 մլրդ դրամ (130-րդ տեղ, աճ ՝ 74.4%),Արցախբանկը՝ 0.24 մլրդ դրամ (291-րդ տեղ, նախորդ տարի ցանկում ներառված չի եղել),Բիբլոս Բանկ Արմենիան՝ 0.22 մլրդ դրամ (330-րդ տեղ, աճ՝ 13.9%),Մելլաթ Բանկը՝ 0.15 մլրդ դրամ (486-րդ տեղ, աճ՝ 53․6%):Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 1887